Արթուր Վանեցյան. Մենք չենք մոռացել մեր առաքելությունը, պայքարը շարունակելու ենք
«Մենք անկախություն ու պետականություն կորցնելու լուրջ վտանգի առաջ ենք հիմա կանգնած»,-այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծել է՝ իրենք բոլոր հնարավոր տարբերակներով շարունակում են պայքարն այդ ընթացքը կանգնեցնելու համար։
«Այսօր հիմնական գործիքակազմում նաև պատգամավորի մանդատն է և խորհրդարանը, վաղը այս գործիքակազմի առաջնահերթությունները կարող են փոխվել։ Ես հասկանում եմ, որ հանրության մի ստվար զանգված դժգոհ է ընդդիմությունից, մեր որոշ հայրենակիցներ ավելի վճռական քայլերի են սպասում, բայց ես ուզում եմ նաև, որ մենք օբյեկտիվ գնահատենք մեր վիճակն ու այսօր առկա հնարավորությունները։ Իրենց քվեն տված ՀՀ քաղաքացիները մեզ ընտրել են, որ դուրս քշենք Փաշինյանին ու այս ապաշնորհ թիմին։ Մենք չենք մոռացել մեր առաքելությունը, մենք աշխատում ենք մեր ձեռքին եղած բոլոր միջոցներով», - նշել է Վանեցյանը։
Վերջինիս պնդմամբ՝ Հայաստանում հանրության ներսում մեծ երկխոսության կարիք կա։
«Ի՞նչ ենք մենք հիմա ուզում՝ որպես հանրություն, որպես ժողովուրդ։ Մենք պիտի հասկանանք ապագայի մեր տեսլականը, ազգովի հասկանանք։ Հետո այդ տեսլականը կյանքի կոչելու մեթոդներն ավելի հեշտ կլինի ընտրել։ Ես իմ և իմ թիմի անունից կարող եմ ասել, որ մենք չենք հանձնվելու և շարունակելու ենք պայքարը», ասել է ընդդիմադիր գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Կա տպավորություն, որ Հայաստանի իշխանությունները լծվել են թուրքական նախապայմանները բավարարելու գործին. Ա. Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Ականատեսն ենք լինում պետության կողմից հանցավոր անգործության հերթական դրսևորման
- Ուկրաինական զարգացումները կարող են նախադրյալ հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար. Ա. Վանեցյան
- Մենք հանրության ներսում մեծ երկխոսության կարիք ունենք. Արթուր Վանեցյան
- «Ժողովուրդ». Մենք չենք կարող լավ ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությանը. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան