Քաղաքական 15:09 11/03/2022 Հայաստան

Կա տպավորություն, որ Հայաստանի իշխանությունները լծվել են թուրքական նախապայմանները բավարարելու գործին. Ա. Վանեցյան

«Մենք այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ մեր ռազմավարական դաշնակցի հետ երկխոսության լուրջ խնդիրներ ունենք, և վերջերս ստորագրված ռուս-ադրբեջանական հռչակագիրն այդ խնդիրների հերթական արձանագրումն է»,-այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

Նա շեշտել է, որ նման «արձանագրումներ» մենք նախկինում էլ ենք տեսել, և, անշուշտ՝ կտեսնենք նաև ապագայում, եթե Հայաստանում շարունակեն իշխանության մնալ այս ուժերը:

«Ես Ձեզ հարց եմ տալիս՝ վստա՞հ եք, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ էին Մոսկվայի մտադրությունից՝ Ադրբեջանի հետ հռչակագիր ստորագրելու։ Անձամբ ես չունեմ վստահություն, որ Հայաստանին՝ որպես դաշնակից, տեղյակ են պահել, աշխատել, ներկայացրել իրավիճակը։ Ինչի՞ մասին է սա վկայում… Եվ ասեմ ավելին՝ այս հանգամանքը ես շատ ավելի մտահոգիչ ու լուրջ եմ գնահատում, քան այն ամենը, ինչի մասին այսօր խոսվում է մեդիա դաշտում», - նշել է Վանեցյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ նույն այդ հռչակագիրն ինչ-որ իմաստով նաև զսպաշապիկի դեր կարող է խաղալ Ադրբեջանի՝ դեպի Թուրքիա ավելի մեծ սերտաճումը կանխելու տեսանկյունից, ինչը ևս կարևոր հանգամանք է:

Անդրադառնալով Թուրքիայի հետ երկխոսության մասին հայտարարություններին, Ա. Վանեցյանն ընդգծել է՝ նման երկխոսություն չկա։

«Այն Թուրքիայի օրակարգն է՝ բացառապես և ամբողջապես, և ՀՀ-ն՝ ի դեմս այսօրվա իշխանությունների, հլու հնազանդ առաջ է տանում և կյանքի է կոչում այս օրակարգը»,-ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի շահերը որևէ կերպ ներկայացված ու պաշտպանված չեն այս գործընթացում:

Նրա պնդմամբ՝ մյուս կարևոր խնդիրն այն է, որ չնայած այս իշխանությունները փորձում են գործընթացը բաց ու թափանցիկ ներկայացնել, բայց իրականում մենք գործ ունենք խիստ գաղտնի, քողարկված պրոցեսների հետ։

«Ինչի՞ շուրջ են «բանակցում» Փաշինյանն ու Էրդողանը՝ անհայտ է: Ցավոք, այս իշխանությունները մեր հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածությունների գնալու հարուստ փորձ ունեն և ես չգիտեմ, թե վերջում մեզ ինչ արդյունքի, ինչ փաստի առաջ են կանգնեցնելու»,-ասել է Արթուր Վանեցյանը:

Ընդդիմադիր գործիչն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբեություններից հրաժարվել և հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակել է հենց Թուրքիան:

«Չե՞ք կարծում, որ այսօր բանակցային սեղանի շուրջ ինչ-որ բանի դիմաց սահմանը բացելու հարց քննարկելն ինքնին նախապայման է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից: Եթե Անկարան ուզում է առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել, ապա պիտի նախ և առաջ միակողմանիորեն բացեր սահմանը, որից հետո մյուս հարցերի շուրջ կարող էին սկսվել բանակցություններ: Այսինքն, այստեղ նույնպես մեզ փորձում են մոլորեցնել, և առավել քան միանշանակ է՝ այստեղ կան նախապայմաններ, դրանցից ոչ մեկից թուրքական կողմը չի հրաժարվել: Ավելին՝ գործընթացներից կա տպավորություն, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն էլ լծվել են դրանք բավարարելու գործին», - նշել է Վանեցյանը։

Նա նշել է, չնայած Փաշինյանն ու իր թիմը վստահեցնում են, որ նախապայմաններ չկան, բայց պրոցեսները, իրադարձությունները այլ բանի մասին են վկայում:

«Անկարայից ու Բաքվից չեն դադարում հնչել այդ նախապայմանների մասին հայտարարությունները, ավելին, չնայած այն հանգամանքին, որ թուրքական կողմը հրապարակային հայտարարել է առանց նախապայմանների գործընթացի մասին, բայց իրականում շարունակում է քայլեր ձեռնարկել, որոնք նոր կարևորություն ու արժեք են տալիս նույն այդ նախապայմաններին», - նշել է Վանեցյանը։

ԱԺ պատգամավորը հիշեցրել է,  որ թուրքական «ավանդական» նախապայմաններին պատերազմից հետո ավելացել է ևս մեկը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը.
«Թուրքիայի խորհրդարանը վերջերս վավերացրեց դեռ մեկ տարի առաջ Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագիրը, որտեղ ուղղակի հղում կա Զանգեզուրի միջանցքին: Ի՞նչ է սա, եթե ոչ նախապայման»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}