Ուկրաինական զարգացումները կարող են նախադրյալ հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար. Ա. Վանեցյան
Ուկրաինայում այսօր տեղի ունեցող զարգացումները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մեզ վրա: Նախ, դրանցում անմիջականորեն ներգրավված կողմը մեր ռազմավարական դաշնակից պետությունն է, մյուս կողմից, ակնհայտ է, որ մեզ այսքան մոտ տարածաշրջանում նման մասշտաբների հասնող զարգացումները նախադրյալ կարող են հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը:
Վանեցյանի պնդմամբ՝ առնվազն չի բացառվում, որ հակառակորդը կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից ինչ-որ՝ թեկուզև փոքր, լոկալ խնդիրներ լուծելու համար:
«Եվ այսօր արդեն առավել քան տեսանելի է հակառակորդի այդ գործելաոճը։ Միայն վերջին օրերին մենք բավական շատ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում և՛ Արցախում թշնամու սադրիչ գործողությունների, և՛ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին, որի հետևանքով, ի դեպ, զոհ և վիրավորներ ունենք։ Զուգահեռ Բաքվից ու Անկարայից ամենաբարձր մակարդակով շարունակվում է հակահայկական հռետորաբանությունը, նորից խոսում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, Հայաստանից փոխհատուցումներ ստանալու և այլն։ Ի՞նչ է սա, եթե ոչ ստեղծված իրավիճակից հնարավոր օգուտներ քաղելու փորձ՝ հակառակորդի կողմից։ Ի դեպ, նշեմ, որ այս տեսանկյունից ևս առկա վիճակը բավական կանխատեսելի էր, և պետք էր դրան պատրաստ լինել», - ասել է Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք հանրության ներսում մեծ երկխոսության կարիք ունենք. Արթուր Վանեցյան
- «Ժողովուրդ». Մենք չենք կարող լավ ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությանը. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան