ԱՀ իշխանությունները և խաղաղապահները ձեռնարկում են բոլոր միջոցները ծագած խնդիրներին արագ լուծում տալու համար. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ հորդորելով պահպանել հանգստություն, զերծ մնալ ինքնագործունեությունից և լարվածության հավելյալ օջախներ ու առիթներ ստեղծելուց:
«Վերջին օրերին Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է կոպտորեն խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և դիմում է զանազան սադրանքների՝ հետապնդելով տարբեր նպատակներ՝ սրել իրավիճակը, ստեղծել անվտանգային ու հումանիտար խնդիրներ Արցախի խաղաղ բնակչության համար, ձևավորել ներքին պառակտման, քաղաքական շահարկման և հակադրություն ու խուճապ ծնող արհեստական առիթներ:
Ադրբեջանի սադրիչ ու հանցավոր գործողությունները մեր քաղաքացիների շրջանում, բնականաբար, հարուցում են դժգոհություն և անհանգստություն, որի մասին հաճախ նաև բարձրաձայնվում է:
Ուզում ենք վստահեցնել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ծագած խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու, բնակչության բնականոն կյանքն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր արարքների մասին արցախյան և հայաստանյան խողովակներով միջազգային կառույցներին իրազեկելու ուղղությամբ:
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի վերոնշյալ նպատակները՝ հորդորում ենք պահպանել հանգստություն, զերծ մնալ ինքնագործունեությունից և լարվածության հավելյալ օջախներ ու առիթներ ստեղծելուց»,- նշված է Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի նպատակն է Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը. ԱՀ ՄԻՊ
- Ռուս-ուկրաինական հակամարտությունից օգտվելով՝ Ադրբեջանը փորձելու է Արցախում անկայունություն հրահրել. Գեղամ Ստեփանյան
- Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամու կրակոցներից մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է. ՀՀ ՄԻՊ
- Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելով՝ Ադրբեջանը ցանկանում է Արցախում հումանիտար խնդիրներ հարուցել․ ԱՀ ՄԻՊ
- Վերջին դեպքերն ապացուցում են Ադրբեջանի անառարկելի դիտավորությունը՝ էթնիկ զտման ենթարկելու Արցախը. ԱՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան