Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Երևանում այսօր ցերեկը, մարտի 12-ին, 13-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 11-ի ցերեկը հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-ին, 15-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Մարտի 11-ին ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 12-ին, 13-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն 12-15-ն աստիճանաբար կնավզի 6-8 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ ձնախառն անձրև։