Իրավունք 12:49 11/03/2022 Հայաստան

Ինչպե՞ս դառնալ ՀՀ քաղաքացի

Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի քաղաքացի դառնալ ցանկացողների թիվն ավելացել է։ Դրա մասին են վկայում թե  ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, թե Ռուսաստանի ու Ուկրաինայի տարբեր քաղաքներում Հայաստանի հյուպատոսությունների ստացած դիմումների թվի աճը։ Դիմումատուների մեծ մասն այդ երկրներում ապրող հայերն են։

«Փետրվարի 24-ից մարտի 9-ն ընկած հատվածում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն դիմել են 506 քաղաքացիներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, նրանցից 210 ՌԴ քաղաքացիներ են»,-Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել էր վարչության պետ Արա Մկրտչյանը։

Նրա հրապարակած տվյալների համաձայն, 2021-ի հունվարի 1-ից մինչև մարտի 9-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ վարչությունը 1162 դիմում է ստացել, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 1947 դիմում։

Քաղաքացիություն ստանալու համար անձինք պետք է դիմում ներկայացնեն ՀՀ նախագահի անունով, Panorama.am-ը փորձեց դիմումների թվի վերաբերյալ տեղեկատվության ստանալ ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հասարակայնության հետ կապերի վարչությունից զանգերին պատասխանող չեղավ, Քաղաքացիների դիմում-բողոքների բաժնից էլ խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել։

Panorama.am-ի խմբագրությունն այս օրերին ստանում է ՀՀ քաղաքացիության ստանալու կարգի, ժամկետների մասին հարցեր Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներից։ Դրանք պարզաբանելու խնդրանքով խմբագրությունը դիմեց ոստիկանությանը։ Իրավապահ այս մարմնից հրաժարվեցին հարցազրույց տալ՝ հիմնավորելով, որ վարչությունն աշխատում է ծանրաբեռնված, նաև ասացին՝ վարչության պետն օրեր առաջ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին։

Ստացվում է՝ մի կողմից ոստիկանությունից կոչ են անում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, մյուս կողմից խուսափում են խոսել ԶԼՄ-ների հետ։

Ինչևէ։ Անպատասխան կմնան մի շարք հարցեր, օրինակ, արդյո՞ք Հայաստանի ոստիկանությունն ունի բավարար թվով անձնագրեր քաղաքացիություն ստանալու համար դիմած քաղաքացիների դիմումը բավարարելուց հետո նրանց տրամադրելու համար։ 

Օրենքը սահմանում է, որ այլ երկրի քաղաքացի ազգությամբ հայերը Հայաստանի քաղաքացիություն կարող են ստանալ պարզեցված կարգով, հայ լինելը հավաստվում է կառավարության թիվ 1390 որոշմամբ սահմանված փաստաթղթով։ Այն կարող է լինել ինչպես օտար երկրի լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ օրինակ ծննդյան վկայականը։ Նույն որոշմամբ սահմանված է այն եկեղեցական կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության վկայականում կա ազգության մասին նշում։ Ազգության մասին հավաստող փաստաթուղթ կարող է դիտարկվել ցանկացած փաստաթուղթ, որը հաստատվել է ՀՀ դեսպանության ու հյուպատոսության կողմից։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու  կարգը սահմանված է  «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով։ Գործող օրենսդրական կարգավորումների համաձայն, քաղաքացիության ձեռքբերումը կարող է տևել մինչև վեց ամիս, այս տարվա հունիսի 25-ից ուժի մեջ կմտնեն օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն, քաղաքացիության տրամադրման ժամկետը սահմանված է 90 աշխատանքային օրը։ Ի դեպ, այդ փոփոխություններով առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու ու երդվելու համար այլևս պետք չի լինի հասնել Հայաստան, կարող են երդում տալ նաև ՀՀ դեսպանատներում ու հյուպատոսական հիմնարկներում։

Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է վճարել ընդամենը 1000 դրամ, ինչպես սահմանված է «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքով։ 

Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 010 59 07 26, 091 18 93 98 հեռախոսահամարներին կամ գրել [email protected] Էլեկտրոնային հասցեին։

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջում  մանրամասներ կան քաղաքացիություն ստանալու մասին.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ, եթե նա օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, կարող է դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ:

ՀՀ Կառավարությունը 2007թ. նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ սահմանել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռքբերման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Պարզեցված կարգով` առանց վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու և հայերեն լեզվի իմացության պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հետևյալ անձինք.

1.այն անձը,որը մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա, կամ

2.որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, կամ`

այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.

• դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
• անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
• 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
• ամուսնության վկայականը և դրա պատճենը, ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին
• իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը
• պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

այն անձը, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում և որը 18 տարին լրանալուց հետո 3 տարվա ընթացքում դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.

այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.

• դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
• անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
• 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
• ծննդյան վկայականը և դրա պատճենը
• պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

ազգությամբ հայերը.

այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.

• դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
• անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստան Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
• 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
• ծննդյան վկայականը և դրա պատճենը
• ազգությունը հաստատող փաստաթուղթը` ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ
• պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

այն անձը, որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից.

այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.

• դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
• անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
• 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
• ծննդյան վկայականը և դրա պատճենը
• պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն առանց վերը նշված բոլոր պահանջների:

Այս դեպքում անձը Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում.

• դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
• անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
• 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
• պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ անգործունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Բոլոր թվարկված դեպքերում, փաստաթղթերը ներկայացնելիս, դիմողը լրացնում է սահմանված ձևի հարցաթերթիկ (ներբեռնել word տարբերակով): Հարցաթերթիկը լրացվում է հայերենով` ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների:

Օտար լեզվով կազմված փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել դրանց նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը շնորհվում է Հայաստան Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ Նախագահի հրամանագրով:

Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը անձամբ ներկայացնում է` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ:

Քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
• դիմում,
• անձնագիրը և դրա պատճենը,
• 35x45 չափի 6 գունավոր լուսանկար,
• ամուսնության վկայականը (առկայության դեպքում) և դրա պատճենը,
• երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը,
• զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը (զինապարտ քաղաքացիների համար),
• պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
• այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիրը և նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
• օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն:

Այլ պետության քաղաքացիություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետությունների:

Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծված է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}