Նման 12 լաբորատորիա գործում է և Հայաստանում. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիայի մասին
ԱԱԾ պահեստազորի միությունն անդրադառնալով ՌԴ-ի կողմից հրապարակված՝ Ուկրաինայում կենսաբանական լլաբորատորիաների հայտնաբերմանը,գրում է, թե ո՞ւմ տնօրինության տակ են գործել կենսաբանական լաբորատորիաները։
«Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում տագնապալից բացահայտումներ են արվել Ուկրաինայում ամերիկյան վերահսկմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների մասին։ Համաձայն ռուսական բացահայտումների, դրանցում իրականացվող առաջնահերթությունների թվում է բակտերիալ ու վիրուսային պաթոգենների ուսումնասիրությունը, որոնք կարող են չղջիկներից մարդկանց փոխանցել ժանտախտի, լեպտոսպիրոզի, բրուցելոզի, ինչպես նաև կորոնավիրուսների ու ֆիլովիրուսների հարուցիչները։ Այս շարքում ավելորդ չհամարենք վերջին տարիներին հարևան Վրաստանում արձանագրված կարմրուկի, ինչպես նաև Հայաստանում խոզի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի դեպքերի հիշատակումը:
ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի տեղեկացմամբ ծրագրի իրականացման համար ամերիկյան կողմը համանման լաբորատորիաներ է ստեղծել նախկին Խորհրդային Միությունը կազմած գրեթե բոլոր երկրներում: Նման տասներկու լաբորատորիա գործում է և Հայաստանում, երեքը` Երևանում։
Հանրությանն իրազեկելու նպատակով կարծում ենք ժամանակն է խորքային, մասնագիտական և անաչառ ուսումնասիրություն իրականացնել պարզելու համար, թե ամերիկյան ֆինանսավորմամբ գործող այս կառույցները փաստացի ո՞ւմ տնօրինության տակ են գործել, արդյո՞ք պատշաճ վերահսկվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից, լաբորատորիաներում ի՞նչ փորձարկումներ են իրականացրել և դրանք ինչ հետևանքներ կարող են առաջացնել»,- նշում են միությունից: