Քաղաքական 14:26 11/03/2022 Հայաստան

Մենք հանրության ներսում մեծ երկխոսության կարիք ունենք. Արթուր Վանեցյան

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ.

– Պարո՛ն Վանեցյան, հարցերը, որոնց շուրջ այսօր կցանկանայի զրուցել Ձեզ հետ, հիմնականում Հայաստանի և Արցախի անվտանգային և արտաքին քաղաքական խնդիրներին են առնչվում: Բայց այսօր անվտանգային լրջագույն խնդիրներ կան նաև մեր սահմաններից դուրս, որոնք, միգուցե անդրադարձ ունենան նաև մեզ վրա: Ըստ Ձեզ՝ ինչպես կզարգանան իրադարձությունները Ուկրաինայում և ՌԴ-Արևմուտք հարաբերություններում, և ինչպես կարող են դրանք ազդել մեզ վրա:

-Վերջին ամիսներին հատկապես սրվող Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը, ցավոք, չհաջողվեց լուծել խաղաղ ճանապարհով: Մենք դեռ պատերազմի հետևանքները լրիվ չհաղթահարած ժողովուրդ ենք, և բոլորից լավ ենք հասկանում, թե պատերազմն ինչ մեծ չարիք է: Ես առաջին հերթին ուզում եմ ցավակցություններս հայտնել երկու կողմերի զոհերի ընտանիքներին ու հարազատներին:

Այն վիճակը, որն ունենք այսօր, մտահոգիչ է բոլորիս համար։ Բայց մենք պիտի հասկանանք, կամ փորձենք հասկանալ նաև այս ամենի պատճառները։ Միջպետական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, շատ նման են միջանձնային հարաբերություններին, և երբ պետությունները միմյանց հետ շփումներում, բանակցություններում կորցնում են հարգանքի, իրար հասկանալու, ականջալուր լինելու թելը, արդյունքներն աղետաբեր են լինում։

Կոնկրետ իրավիճակում՝ որևէ մեկի համար գաղտնի՞ք էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Ռուսաստանին՝ որպես թշնամի դիտարկելը, բերելու է իր արձագանքը։ Ու՞մ համար դա պարզ չէր։ Իհարկե, լավ կլիներ, եթե հնարավոր լիներ իրավիճակը հանգուցալուծել դիվանագիտական ճանապարհով, բայց այդտեղ էլ պիտի դիմացի կողմի, նրա անվտանգային առաջնահերթությունների նկատմամբ հարգանքը լիներ, բայց ի՞նչ ունեցանք այդ ամենի փոխարեն։ Անգամ Ռուսաստանի կողմից առաջ քաշված այդ անվտանգային երաշխիքների վերաբերյալ առաջարկները, մեղմ ասած, արհամարհվեցին։ Պարզ է, որ սա որևէ լավ հանգրվանի չէր բերելու։

Մյուս կողմից, տարիներ շարունակ Ուկրաինայի ներսում տեղի ունեցող զարգացումները, պաշտոնական Կիևի կողմից իրականացվող գործողությունները, այդ թվում՝ ռազմական, Լուգանսկի, Դոնեցկի նկատմամբ չէին կարող առանց արձագանքի, առանց հետևանքների մնալ։ Այսինքն, այն իրավիճակը որ մենք ունենք այսօր երկար գործընթացի արդյունք է, բավական կանխատեսելի արդյունք, որտեղ Արևմուտքը՝ իր հերթին, Ուկրաինայի իշխանությունները՝ իրենց հերթին, որևէ կերպ քայլեր չեն ձեռնարկել, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ կառուցել՝ ի բարօրություն ժողովուրդների։ Փոխարենը նրանք բերեցին, հասցրին այս փակուղուն և այսօրվա իրավիճակին։

– Ինչպե՞ս կարող է անդրադառնալ այսօրվա իրավիճակը մեզ վրա:

-Անդրադառնալով մեզ վրա հնարավոր ազդեցություններին՝ հստակ կարող ենք փաստել՝ Ուկրաինայում այսօր տեղի ունեցող զարգացումները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մեզ վրա: Նախ, դրանցում անմիջականորեն ներգրավված կողմը մեր ռազմավարական դաշնակից պետությունն է, մյուս կողմից, ակնհայտ է, որ մեզ այսքան մոտ տարածաշրջանում նման մասշտաբների հասնող զարգացումները նախադրյալ կարող են հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար: Ի վերջո, 44-օրյա պատերազմից հետո մեր կոնֆլիկտը չի լուծվել, ավելին՝ մենք նոր սահմանային խնդիրներ ունենք Ադրբեջանի հետ արդեն անմիջականորեն ՀՀ մասով, և առնվազն չի բացառվում, որ հակառակորդը կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից ինչ-որ՝ թեկուզև փոքր, լոկալ խնդիրներ լուծելու համար: Եվ այսօր արդեն առավել քան տեսանելի է հակառակորդի այդ գործելաոճը։

Միայն վերջին օրերին մենք բավական շատ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում և՛ Արցախում թշնամու սադրիչ գործողությունների, և՛ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին, որի հետևանքով, ի դեպ, զոհ և վիրավորներ ունենք։ Զուգահեռ Բաքվից ու Անկարայից ամենաբարձր մակարդակով շարունակվում է հակահայկական հռետորաբանությունը, նորից խոսում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, Հայաստանից փոխհատուցումներ ստանալու և այլն։ Ի՞նչ է սա, եթե ոչ ստեղծված իրավիճակից հնարավոր օգուտներ քաղելու փորձ՝ հակառակորդի կողմից։ Ի դեպ, նշեմ, որ այս տեսանկյունից ևս առկա վիճակը բավական կանխատեսելի էր, և պետք էր դրան պատրաստ լինել։

– Պարոն Վանեցյան, կարո՞ղ ենք այսօր արձանագրել, որ ռուս-ուկրաինական այս զարգացումներն արդեն զգալի են մեզ վրա, դրանք նոր մարտահրավերների առաջ են մեզ կանգնեցրել: Է՞լ ինչ խնդիրներ եք տեսնում այստեղ:

-Իհարկե, այս ամենը լուրջ խնդիրներ է ստեղծում մեզ համար, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ այս իշխանությունները վճռական պահերին մեղմ ասած անհասկանալի որոշումներ կայացնելու մեծ փորձ ունեն։ Սա, ինչ վերաբերում է գլոբալ զարգացումներին։ Բայց ես կուզեի անդրադառնալ նաև այս ամենից ածանցյալ մի շարք այլ հարցերի։ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին մեր կառավարության անտարբերությունը սփյուռքի մեր հայության, Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մեր քաղաքացիների նկատմամբ։

Մինչև այսօր մենք չունենք հստակություն, թե ինչ քայլեր է ձեռնարկել մեր արտգործնախարարությունը Ուկրաինայում գտնվող մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչ քայլեր են ձեռնարկել սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը և մյուս պատկան մարմինները մեր հայրենակիցների խնդիրները լուծելու ուղղությամբ։ Չունե՞նք արդյոք մտավախություն, որ այս ամենն իր անդրադարձը կունենա, այդ թվում, սփյուռքի հետ մեր հարաբերություններում, սփյուռքի կողմից մայր հայրենիքի նկատմամբ վստահության խնդիրների հետ կապված։ Փոխարենը, մենք ամենօրյա կտրվածքով խիստ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ուկրաինայի հայերից՝ դեսպանատան արձագանքի, նրանց աշխատանքի մասին։ Սա պարզապես անթույլատրելի կեցվածք է և պետության կողմից հանցավոր անգործության հերթական դրսևորում։

Մյուս կողմից, այս զարգացումների հետևանքով մենք արդեն ականատես ենք լինում Հայաստան ժամանողների մեծ հոսքի։ Հասկանում ենք չէ՞, որ սա և՛ մեծ պատասխանատվություն է մեր պետության համար, և՛ մեծ հնարավորություն՝ ճիշտ կազմակերպելու պարագայում։ Ի՞նչ են անում համապատասխան մարմիններն այս ուղղությամբ։ Ի դեպ, բարձրաձայնածս խնդիրները մի մասն են միայն, շատ ավելի խորքային խնդիրներ ունենք, որոնց լուծման ուղղությամբ մոտեցումներ, քաղաքականություն չունենալը, ռիսկեր չգնահատելը, ցավով պիտի նշեմ, բայց պետության տոտալ բացակայության մասին են վկայում։ Եվ այս ամենը չի սահմանափակվում միայն անվտանգային խնդիրներով, այն հասնում է մինչև տնտեսական, սոցիալ-տնտեսական ոլորտներ՝ հաշվի առնելով Ռուսաստանի վրա այսօր եղած պատժամիջոցները, դրանց ազդեցությունը մեր տնտեսության վրա և այլն։

– Փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրվեց հռչակագիր մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի և Ադրբեջանի միջև: Ի՞նչ էր սա և ի՞նչ սպասել այս զարգացումներից:

-2018-ի իշխանափոխությունից հետո մեր արտաքին քաղաքականությունը շատ է փոխվել: Փոխվել են նաև հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ մեր ռազմավարական դաշնակցի հետ երկխոսության լուրջ խնդիրներ ունենք, և վերջերս ստորագրված ռուս-ադրբեջանական հռչակագիրն այդ խնդիրների հերթական արձանագրումն է: Շեշտեմ՝ հերթական, որովհետև նման «արձանագրումներ» մենք նախկինում էլ ենք տեսել, և, անշուշտ՝ կտեսնենք նաև ապագայում, եթե Հայաստանում շարունակեն իշխանության մնալ այս ուժերը: 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք շատ անգամ ենք հայտարարել, որ Փաշինյանն ու իր թիմը պիտի հեռանան, որ հաջորդ բանակցողի համար աշխատելու դաշտ ու հնարավորություններ մնան։

Այս մեկուկես տարվա ընթացքում մենք համոզվում ենք, որ օր օրի այդ հնարավորությունները նվազում են։ Ես Ձեզ հարց եմ տալիս՝ վստա՞հ եք, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ էին Մոսկվայի մտադրությունից՝ Ադրբեջանի հետ հռչակագիր ստորագրելու։ Անձամբ ես չունեմ վստահություն, որ Հայաստանին՝ որպես դաշնակից, տեղյակ են պահել, աշխատել, ներկայացրել իրավիճակը։ Ինչի՞ մասին է սա վկայում… Եվ ասեմ ավելին՝ այս հանգամանքը ես շատ ավելի մտահոգիչ ու լուրջ եմ գնահատում, քան այն ամենը, ինչի մասին այսօր խոսվում է մեդիա դաշտում։ Բայց միաժամանակ չմոռանանք նաև, որ նույն այդ հռչակագիրն ինչ-որ իմաստով նաև զսպաշապիկի դեր կարող է խաղալ Ադրբեջանի՝ դեպի Թուրքիա ավելի մեծ սերտաճումը կանխելու տեսանկյունից: Սա ևս կարևոր հանգամանք է:

-Մինչ Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրում, մենք «խաղաղության դարաշրջան» ենք բացում և ակտիվ տեմպերով զարգանում է հայ-թուրքական երկխոսությունը: Ինչ-որ բան այստեղ արդեն տեսանելի՞ է Ձեզ:

–Ես մի քանի անգամ, տարբեր ձևաչափերով անդրադարձել եմ հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսությանը: Ասում եմ «այսպես կոչված», որովհետև իրականում երկխոսության այնտեղ չկա. այն Թուրքիայի օրակարգն է՝ բացառապես եւ ամբողջապես, և ՀՀ-ն՝ ի դեմս այսօրվա իշխանությունների, հլու հնազանդ առաջ է տանում և կյանքի է կոչում այս օրակարգը: Հենց այստեղից էլ գալիս է գլխավոր խնդիրը՝ մեր շահերը որևէ կերպ ներկայացված ու պաշտպանված չեն այս գործընթացում:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ չնայած այս իշխանությունները փորձում են գործընթացը բաց ու թափանցիկ ներկայացնել, իմիտացիա են անում նման գործընթացի, բայց իրականում մենք գործ ունենք խիստ գաղտնի, քողարկված պրոցեսների հետ: Արդեն երկու հանդիպում ենք ունեցել ներկայացուցիչների մակարդակով, բայց դրանց արդյունքում որևէ բովանդակային տեղեկություն մեզ չի մատուցվել, արվել են զուտ արարողակարգային բնույթի հայտարարություններ: Ինչի՞ շուրջ են «բանակցում» Փաշինյանն ու Էրդողանը՝ անհայտ է:

Ցավոք, այս իշխանությունները մեր հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածությունների գնալու հարուստ փորձ ունեն և ես չգիտեմ, թե վերջում մեզ ինչ արդյունքի, ինչ փաստի առաջ են կանգնեցնելու:

Կարևոր և ուշադրության արժանի խնդիր է նաև այն, թե հայ-թուրքական գործընթացն այսօր, ի վերջո, առանց միջնորդների՞ գործընթաց է, թե՞ այստեղ կա միջնորդ կամ միջնորդներ, և ովքեր են նրանք: Սա շատ կարևոր է հատկապես այսօր ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Անշուշտ, խոսելով բուն գործընթացի մասին չենք կարող չանդրադառնալ այդքան չարչրկված նախապայմանների թեմային: Փաշինյանն ու իր թիմը վստահեցնում են, որ նախապայմաններ չկան, առանց նախապայմանների ենք հարաբերություններ կարգավորում: Բայց պրոցեսները, իրադարձությունները այլ բանի մասին են վկայում: Անկարայից ու Բաքվից չեն դադարում հնչել այդ նախապայմանները, ավելին, չնայած այն հանգամանքին, որ թուրքական կողմը հրապարակային հայտարարել է առանց նախապայմանների գործընթացի մասին, բայց իրականում շարունակում է քայլեր ձեռնարկել, որոնք նոր կարևորություն ու արժեք են տալիս նույն այդ նախապայմաններին:

Տեսեք՝ գիտենք, որ թուրքական «ավանդական» նախապայմաններին պատերազմից հետո միացավ ևս մեկը՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը: Թուրքիայի խորհրդարանը վերջերս վավերացրեց դեռ մեկ տարի առաջ Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագիրը, որտեղ ուղղակի հղում կա Զանգեզուրի միջանցքին:

Ի՞նչ է սա, եթե ոչ նախապայման: Մյուս կողմից, չմոռանանք, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբեություններից հրաժարվել և հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակել է հենց Թուրքիան: Չե՞ք կարծում, որ այսօր բանակցային սեղանի շուրջ ինչ-որ բանի դիմաց սահմանը բացելու հարց քննարկելն ինքնին նախապայման է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից: Եթե Անկարան ուզում է առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել, ապա պիտի նախ և առաջ միակողմանիորեն բացեր սահմանը, որից հետո մյուս հարցերի շուրջ կարող էին սկսվել բանակցություններ:

Այսինքն այստեղ նույնպես մեզ փորձում են մոլորեցնել, և առավել քան միանշանակ է՝ այստեղ կան նախապայմաններ, դրանցից ոչ մեկից թուրքական կողմը չի հրաժարվել: Ավելին՝ գործընթացներից կա տպավորություն, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն էլ լծվել են դրանք բավարարելու գործին: Բայց ես նորից ուզում եմ մեր սկզբունքային մոտեցումը բարձրաձայնել. մենք դեմ չենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը: Մենք դեմ ենք այսօ՛ր նման գործընթացին՝ քիչ առաջ ներկայացրածս պատճառներից ելնելով:

– Խոսեցիք Շուշիի հռչակագրի և դրանում առկա նախապայմանների մասին: Բայց ես կխնդրեի այս թեմայի շուրջ մի փոքր ավելի մանրամասն խոսեինք. Ի՞նչ վտանգներ եք տեսնում այդ հռչակագրում, ի՞նչ նպատակ ուներ ընդդիմության նախաձեռնությունը՝ ԱԺ հայտարարություն ընդունելու հետ կապված և ինչու՞ այս առաջարկությունը մերժվեց իշխանությունների կողմից:

-Շուշիի հռչակագիրը բացահայտ հակահայկական փաստաթուղթ է: Դրանով Ադրբեջանն ու Թուրքիան նոր մակարդակի են բարձրացնում իրենց համագործակցությունը, այդ թվում և առաջին հերթին՝ ռազմական առումով: Այստեղ, կարծում եմ հասկանում ենք, որ մենք թիրախ ենք: Մենք տեսել ենք Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ դրա համար պատշաճ իրավական հիմքեր դեռ չկային անգամ: Հիմա այդ հիմքերն են ձևավորվում:

Մյուս կողմից, այդ հռչակագրով թուրք-ադրբեջանական կողմը հերթական անգամ առաջ է քաշում Հայաստանի հետ հարաբերությունների իր նախապայմանները՝ Արցախից հրաժարում, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում և վերջում նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք: 2021-ի հունիսին Անկարան և Բաքուն ստորագրեցին այդ փաստաթուղթը, որն, ի դեպ, մինչև նախորդ ամիս ընդամենը դեկլարատիվ բնույթ ունեցող փաստաթուղթ էր, այն չուներ պարտադիր իրավական ուժ կողմերի համար: Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարաններում վավերացվելուց հետո այդ հռչակագիրը դարձավ նրանց ներքին օրենսդրության մաս:

Սա շատ կարևոր հանգամանք է: Եվ ընդդիմության նախաձեռնությունը՝ ունենալու ՀՀ ԱԺ հայտարարություն Շուշիի հռչակագրի հետ կապված հենց սրանից էր բխում: Կարծում եմ՝ նման նախաձեռնությունն առավել քան տրամաբանված ու կարևոր էր, և նույն կերպ՝ առավել քան անտրամաբանական էր իշխող խմբակցության դիրքորոշումը, կցկտուր ու ոչինչ չասող արդարացումները: Ցավոք, իշխանության այսօրվա կեցվածքը հերթական արձանագրումն է նրա, որ մենք այսօր միջազգային ասպարեզում չկանք, բացակայում ենք՝ որպես պետություն, որպես սուբյեկտ:

– Չե՞ք կարծում, որ հանրության համար Ձեր մոտեցումները ընկալելի չեն: Տեսեք՝ իշխանություններն ասում են, որ երբ սահմանները բացվեն, երկրի վիճակը կլավանա, տնտեսությունը կաշխուժանա, կհարստանանք: Սա միջին վիճակագրական քաղաքացու համար գրավիչ հեռանկար է: Ո՞րն է Ձեր պատասխանը:

-Իմ պատասխանը շատ հստակ է՝ մենք երկարաժամկետ հեռանկարում չենք կարող «լավ» ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությանը, ի դեպ, խիստ կասկածելի նյութական բարեկեցությանը։ Վերադառնալով սահմանները բացելու թեմային… նորից կրկնեմ, մենք դեմ չենք սահմանների բացմանը։ Ավելին, մեր քաղաքական ուժը և անձամբ ես խորապես համոզված ենք, որ հարաբերությունները հարևանների հետ պիտի նորմալ, բնականոն զարգանան, բայց մենք սկզբունքային մոտեցում ունենք այս հարցում. Հայաստանը պիտի գործոն ու սուբյեկտ լինի այս գործընթացներում։ Մեր անվտանգությունն ու պետական շահերը չպիտի ստորադասվեն, ավելին՝ դրանք խորապես պիտի հաշվի առնվեն։ Ցավոք, մենք այսօր չունենք իշխանություն, որն ի վիճակի է, կամք ու ցանկություն ունի առաջ տանելու այդ շահերը։

Հետևաբար, զարմանալի չէ, որ հանրության հետ աշխատանքը կառուցում են հենց այս բանաձևի ներքո՝ «սահմանները բացվեն, տնտեսությունը կլավանա, կհարստանանք»։ Մեր ժողովրդին նորից մոլորեցնում են, շարունակում են մոլորեցնել։ Իհարկե, տարածաշրջանի ապաշրջափակումը, հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական աշխուժություն կմտցնի տարածաշրջանում, բայց եթե մենք ցանկություն ունենք շահելու այդ փոփոխություններից, մենք պիտի լրջորեն աշխատենք այսօրվանից սկսած, դեռ երեկվանից սկսած։

Մեր տնտեսությունը պիտի պատրաստ լինի այդ փոփոխություններին, այլապես մենք կունենանք մի իրավիճակ, երբ կարճաժամկետ հեռանկարում գուցե որոշ ապրանքներ էժանանան, տնտեսությունն ակտիվանա, բայց երկարաժամկետ հեռանկարում լրջագույն խնդիրների կարող ենք բախվել։ Եվ, իհարկե, այս ամենին գումարած անվտանգային խնդիրները։

Ինչ խոսք, այս պոպուլիստ իշխանությունները կարողանում են ժողովրդի ականջին հաճո հայտարարություններով հանդես գալ, բայց կարծում եմ ժամանակն է մի փոքր ավելի խորը վերլուծելու, հասկանալու իրավիճակը։ Ի՞նչ է առաջարկել այս իշխանությունը՝ այսպես կոչված բեռներից ազատվել, լավ ապրել։ Բայց ի՞նչ ունենք արդյունքում՝ ունենք կորցրած թիկունք, կորցրած կարողություններ, անվտանգություն, բայց որևէ կերպ ավելի լավ չենք ապրում։ Ավելին՝ շատ ավելի վատ ենք ապրում։ Եվ իմ այս պնդման յուրաքանչյուր բառ հիմնավորված է ու հաշվելի։ Հիմա հարց եմ տալիս՝ բացի վնասից, այս իշխանություններն ի՞նչ են տվել մեզ։ Իհարկե, այս ամենը հանրությանը բացատրել է պետք և մենք և ընդդիմադիր դաշտի մյուս ուժերը ևս հանրությանն այս ամենը ներկայացնելու հարցում կարևոր անելիքներ ունենք։

– Ձեր վերջին պնդման հետ կապված մի դիտարկում ունեմ․ իշխանությունների կեցվածքը շատ հստակ է, իրենք այս ճանապարհն են ընտրել, այս ուղղությամբ են երկիրը տանում: Դուք և ընդդիմության մյուս առաջնորդները պնդում են, որ սա սխալ ճանապարհ է: Ի՞նչ եք առաջարկում:

-Այո՛, իշխանությունների կեցվածքը շատ հստակ է՝ իրենք հետևողականորեն երկիրը տանում են կործանման։ Մենք անկախություն ու պետականություն կորցնելու լուրջ վտանգի առաջ ենք հիմա կանգնած։ Ես և մեր քաղաքական թիմը առաջարկել և առաջարկում ենք կանգնեցնել այս ընթացքը, մենք շարունակում ենք մեր պայքարը հնարավոր բոլոր տարբերակներով։ Այսօր հիմնական գործիքակազմում նաև պատգամավորի մանդատն է և խորհրդարանը, վաղը այս գործիքակազմի առաջնահերթությունները կարող են փոխվել։ Ես հասկանում եմ, որ հանրության մի ստվար զանգված դժգոհ է ընդդիմությունից, մեր որոշ հայրենակիցներ ավելի վճռական քայլերի են սպասում, բայց ես ուզում եմ նաև, որ մենք օբյեկտիվ գնահատենք մեր վիճակն ու այսօր առկա հնարավորությունները։

Մեզ իրենց քվեն տված ՀՀ քաղաքացիները մեզ ընտրել են, որ դուրս քշենք Փաշինյանին ու այս ապաշնորհ թիմին։ Մենք չենք մոռացել մեր առաքելությունը, մենք աշխատում ենք մեր ձեռքին եղած բոլոր միջոցներով։ Բայց ես մի ուրիշ հանգամանքի վրա էլ ուշադրություն կհրավիրեի։ Մենք հանրության ներսում մեծ երկխոսության կարիք ունենք։ Ի՞նչ ենք մենք հիմա ուզում՝ որպես հանրություն, որպես ժողովուրդ։ Մենք պիտի հասկանանք ապագայի մեր տեսլականը, ազգովի հասկանանք։ Հետո այդ տեսլականը կյանքի կոչելու մեթոդներն ավելի հեշտ կլինի ընտրել։ Ես իմ և իմ թիմի անունից կարող եմ ասել, որ մենք չենք հանձնվելու և շարունակելու ենք պայքարը։

– Մի փաստ հստակ կարող ենք արձանագրել՝ ժողովուրդը դժգոհ է, դժգոհ է այդ թվում ընդդիմությունից, ինքներդ էլ նշեցիք: Ժողովուրդը այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց հետ միասին, կարծես, մենակ է մնացել: Մենք քաղաքական, անվտանագային հարցերին ենք հիմնականում անդրադառնում, բայց միջին վիճակագրական քաղաքացու համար կարևորագույն խնդիրները չեն սկսվում և չեն ավարտվում սրանցով, դրա վառ վկայությունը արտագաղթի տեմպն է: Ի՞նչ խնդիրներ եք այստեղ տեսնում: Որո՞նք են այն հիմնական պատճառները, որ բերում են այդ թվում արտագաղթի այս տեմպերին։

-Տեսե՛ք, շատ ճիշտ եք նշում, որ այսօր արտագաղթի հետ կապված ծանր վիճակ ունենք։ Օբյեկտիվության համար նշենք, որ այս խնդիրը նորանկախ Հայաստանի գրեթե ողջ ընթացքում առկա է եղել, բայց այսօր եղած տեմպն առավել քան մտահոգիչ է։ Այն համեմատության մեջ է 90-ականներին արձանագրված արտագաղթի հետ: Հիշում ենք՝ ինչ մարդկային ու մասնագիտական մեծ ռեսուրսների կորուստ ունեցանք այն ժամանակ: Ցավոք մտավախություն ունեմ, որ մենք այսօր նորից բախվել ենք այդ մարտահրավերին:

Ի՞նչ է անում պետությունն այս ուղղությամբ՝ ոչինչ, ավելի ճիշտ անում է քայլեր՝ խթանող արտագաղթի ծավալները։ Ես ավելին ասեմ, այսօր մենք ականատես ենք լինում Ռուսաստանից, Ուկրաինայից մեծ թվով մարդկանց Հայաստան տեղափոխվելու գործընթացին՝ պայմանավորված ուկրաինական զարգացումներով: Ես անկեղծորեն չեմ բացառում, որ հետագայում այս իշխանությունները կփորձեն արտագաղթի վիճակագրություն էլ խեղաթյուրել՝ օգտագործելով այսօր Հայաստան տեղափոխվողների թիվը: Ես անգամ սա չեմ բացառում: Վերադառնալով արտագաղթի ծավալներին՝ նշեմ, որ պատճառները շատ լայն են։ Հայաստանում և Արցախում այսօր առկա անվտանգային լրջագույն խնդիրներին, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդու կյանքին և կենսապայմաններին, գումարվում են մի շարք այլ պատճառներ՝ սկսած մարդու իրավունքների խայտառակ վիճակից մինչև սոցիալ-տնտեսական խնդիրներ։

Ապօրինի ձերբակալությունները, քաղաքական հետապնդումներն այս իշխանությունների ձեռագիրն են, դրա մասին մենք առիթ ունեցել ենք բավական մանրամասն խոսելու։ Անմխիթար վիճակում է այսօր մեր դատաիրավական համակարգը. պարզապես խայտառակություն է դատավորին իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար հետապնդման ենթարկելը։ Մենք ժողովրդավարության առումով արագ տեմպերով հետ ենք գլորվում, և սա փաստ է։

Փորձեմ անդրադառնալ տնտեսական խնդիրներին ու այստեղ առկա անորոշության բարձր մակարդակին։ Նախ պարենային ապրանքների թանկացումները, որոնք արդեն երկու տարի է հարվածում են քաղաքացու նվազագույն կենսապահանջների բավարարմանը: Այս տարի եղած իրավիճակին ավելացան նաև հոսանքի, գազի, ջրի սակագների թանկացումները: Սա արդեն լուրջ խնդիր է մարդկանց համար, հատկապես երբ անընդհատ թանկացումներին զուգահեռ եկամուտները մնում էին անփոփոխ, իսկ իրականում՝ նույն գնաճի արդյունքում՝ նվազում: Իսկ ինչու՞ չեն ավելանում եկամուտները, որովհետև տնտեսությունը դադարել է արդյունք գեներացնել, կամ դա անում է ոչ բավարար մակարդակով:

Այ այստեղ պատճառները շատ ավելի խորքային են. ներդրումային սպառված գրավչություն, արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականության բացակայություն, բիզնես անորոշություն, պետության կողմից կարճաժամկետ որոշումների ընդունում, որոնք չունեն ռազմավարական-մարտավարական բնույթ: Եվ այս ամենին դեռ փորձեք մտովի էլ գումարել այն ամենը, ինչ այսօր կարող է ածանցյալ ազդեցություն բերել ռուս-ուկրաինական պատերազմից, որոնց հետ կապված ևս, մեղմ ասած, որևէ աշխատանք չի արվում ռիսկերի գնահատման և գործողությունների մշակման տեսանկյունից։

Վերոնշյալ խնդիրների մասին մեսիջները գալիս են բիզնեսից, փորձագիտական հանրույթից, բայց ի պատասխան, մենք գրեթե երկու տարի լսում ենք, որ ճգնաժամը հաղթահարված է, գնաճը մեկ-երկու ապրանքի մասով է, ներդրումները հորդում են, բոլորն ապրում են ավելի լավ, քան երբևէ: Սա է մեր լրջագույն մարտահրավերներից մեկը՝ իրավիճակի մակերեսային ընկալումը կամ պարզապես աշխատանք ցույց տալու իմիտացիան: Անշուշտ, նաև տեսլականի բացակայությունը, ինչի մասին արդեն խոսեցինք։

Մի բան հստակ է՝ կառավարման մինիմալ ունակություն չունեցող այս իշխանությունը չի կարող որևէ իրական արդյունքի հասնել ճգնաժամայի՛ն կառավարման հարցում։ Իսկ մենք փաստենք, որ այսօր մեր երկիրը ճգնաժամի մեջ է, որին էլ, ի դեպ, մեզ հասցրել է նույն այս իշխանությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}