Բայդենը կոչ կանի դադարեցնել նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 11-ին կոչ կանի դադարեցնել Ռուսաստանի հետ նորմալ առեւտրային հարաբերությունները։ Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Խոսքը, մասնավորապես, ռուսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացման մասին է։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Ռուսաստանի հետ մշտական նորմալ առեւտրային հարաբերությունների չեղարկման համար կպահանջվի Կոնգրեսի հավանությունը: Գործակալության տվյալներով՝ Կոնգրեսի երկու պալատների օրենսդիրներն աջակցություն են հայտնել այդ միջոցառմանը:
Ամերիկացի առաջնորդի ժամանակացույցի համաձայն, որը տարածել է Սպիտակ տունը, Բայդենը նույն օրը կհայտարարի Ռուսաստանին «հետագայում պատասխանատվության կանչելու» միջոցառումների մասին։ Սպասվում է, որ նրա ելույթը կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 18:15-ի սահմաններում։
Երեքշաբթի օրը Բայդենը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը և նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել 160 ռուսաստանցիների և Բելառուսի մի շարք բանկերի նկատմամբ
- Պուտինը պատժամիջոցների պայմաններում քաղաքացիների և բիզնեսի աջակցության համալիր միջոցառումների մասին օրենք է ստորագրել
- Coinbase-ն արգելափակել է ՌԴ քաղաքացիների ավելի քան 25 հազար դրամապանակ՝ կապված պատժամիջոցների հետ
- ԵՄ-ն Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
- Բայդենը ողջունել է Visa-ի և Mastercard-ի որոշումը՝ Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին
- Պատժամիջոցները տարածվել են ռուսաստանցիների կատուների նկատմամբ
- Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան