Ռուս-ուկրաինական հակամարտությունից օգտվելով՝ Ադրբեջանը փորձելու է Արցախում անկայունություն հրահրել. Գեղամ Ստեփանյան
Վերջին օրերին կոնկրետ Խրամորթ գյուղի ուղղությամբ իրավիճակը բավականին լարված էր, երեկ արդեն այդ նույն լարվածությունը չկար, չնայած, պարբերաբար, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակում նաև ականանետի կիրառմամբ։ «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով քննարկմանն ասաց Արցախի Հանապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով, թեև լարվածության որոշակի թուլացում են նկատում, սակայն որևէ երաշխիք չկա, որ առաջիկայում նույնը չի կրկնվի։
«Անվտանգության առումով միակ երաշխավորը ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունն է։ Անձամբ ես այն կարծիքին եմ, որ, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական կողմը նաև ներգրաված է Ուկրաինայի հակամարտության մեջ, Ադրբեջանը փորձելու է Արցախում անկայունություն հրահրել»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Ինչ վերաբերում է գազատարի հետ կապված խնդրին, ՄԻՊ-ը հայտնեց, որ այն դեռ լուծված չէ, գազատարը վերականգնված չէ, ինչն իր հետ բերում է բազմաթիվ հումանիտար խնդիրներ, ազդում է տարբեր իրավունքների իրացման վրա։ Օրինակի համար նշեց, որ կրթական պրոցեսի վրա ազդեցությունն արդեն զգացվում է, գարնանային արձակուրդներն ավելի շուտ են հայտարարվել, քան նախատեսված էր, այսինքն երեխաների կրթական պրոցեսն արդեն տուժել է այդ խնդրի պատճառով։ Կա որոշակի ազդեցություն արտադրությունների վրա, կոնկրետ հացի արտադրամասերի վրա և այլն։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը 2 արկ է արձակել Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ. Արցախի ոստիկանություն
- Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը
- Արցախի դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 14-ից
- Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը. Արայիկ Հարությունյան
- Հանուն փրկության, ճանաչել Արցախի անկախությունը․ Մետաքսե Հակոբյան
- Արցախի խորհրդարանը հորդորում է միջազգային կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը
- Խրամորթի հատվածում իրականացվում է ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահների համատեղ ուժեղացված ծառայություն. Արցախի ԱԽ
- Ադրբեջանը Նախիջեվանիկի տարածքում գնդակոծել է դաշտում կայանված տրակտորը․ Արցախի դատախազություն
- Արցախի ԱԳՆ. Վերջին զարգացումները մեկ անգամ ևս ցույց են տալիս Ադրբեջանի բուն նպատակները հայ ժողովրդի, Արցախի և նրա ապագայի նկատմամբ
- Տեղեկությունը, թե Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում, չի համապատասխանում իրականությանը. ԱՀ ԱԽ
- Խրամորթի բնակիչը վիրավորվել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ. Արցախի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան