ԵՄ խաղաղության հիմնադրամը կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
«Խաղաղության եվրոպական հիմնադրամը» (European peace facility) կկրկնապատկի ԵՄ ռազմական օգնությունը Ուկրաինային՝ այդ նպատակով հատկացնելով ևս 500 միլիոն եվրո։ Ուրբաթ օրը Վերսալում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ երկրները 500 միլիոն եվրո են հատկացրել Ուկրաինային մեր ռազմական աջակցության համար: «Խաղաղության եվրոպական հիմնադրամը» կկրկնապատկի այդ աջակցությունն՝ ավելացնելով ևս 500 միլիոն եվրո»,- ասել է Բորելը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև վստահեցրել է, որ «դժվար չէր» ստանալ ԵՄ բոլոր երկրների աջակցությունը՝ Ուկրաինային ռազմական օգնության համար գումար հատկացնելու համար։ Նա նաև խոստացել է նոր պատժամիջոցներ պատրաստել Ռուսաստանի և «ռուս օլիգարխների» դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայի ԱԳ նախարար. ԵՄ-ն ամեն ինչ կանի Ռուսաստանի «տնտեսական կոլապսի» համար
- ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել 160 ռուսաստանցիների և Բելառուսի մի շարք բանկերի նկատմամբ
- Բեռլինը համաձայնության չի եկել Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ մատակարարելու հարցում
- Նուլանդ. ՌԴ նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում
- Շվեդիան հայտարարել է պաշտպանության ոլորտում Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին