Էրմիտաժը պահանջում է վաղաժամկետ վերադարձնել Իտալիայի թանգարաններին ժամանակավոր ցուցադրությունների համար տրված աշխատանքները
Պետական Էրմիտաժը իտալական հաստատություններին հարցումներ է ուղարկել՝ վերադարձնելու արվեստի գործերը, որոնք տրամադրվել էին ժամանակավոր ցուցադրություններում ներկայացնելու համար: «Ալբա Ֆենդի» հիմնադրամը հարցում է ստացել վերադարձնել Պիկասոյի «Երիտասարդ տիկինը» (1909 թ.), որը նախկինում չէր ցուցադրվել Իտալիայում. «մեկ նկարի» ցուցահանդեսը բացվել է փետրվարի 15-ին և նախատեսված էր մինչև 2022 թվականի մայիսի 15-ը: Այս մասին գրում է artguide.com կայքը։
Նմանատիպ հարցումներ են ստացել Միլանի Palazzo Reale -ն, ուր Էրմիտաժն ուղարկել էր Տիցիանի «Երիտասարդ կնոջ դիմանկարը փետուրե գլխարկով» կտավը, ինչպես նաև Intesa Sanpaolo բանկի Gallerie d'Italia հավաքածուի թանգարանը, որտեղ ցուցադրության համար փոխանցվել էր 23 նկար։
The Guardian թերթի հաղորդմամբ, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու նամակում՝ ուղղված թանգարաններին, ասվում է, որ Ռուսաստանի մշակույթի նախարարության որոշմամբ ցուցադրությունների համար տրված բոլոր ցուցանմուշները պետք է արտասահմանից վերադարձվեն Ռուսաստան. «Էրմիտաժը պետական թանգարան է, որը գտնվում է մշակույթի նախարարության ենթակայության տակ»։
Էրմիտաժի մամուլի ծառայությանից հայտնել են, որ «ձեռք բերված պայմանավորվածությունների և գործող ցուցահանդեսային պայմանավորվածությունների համաձայն՝ տարբեր երկրներում ցուցադրությունների համար տրված ցուցանմուշները աստիճանաբար վերադառնում են թանգարան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան