«Ժողովուրդ». Մենք չենք կարող լավ ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությանը. Արթուր Վանեցյան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Մենք դեմ չենք սահմանների բացմանը, ավելին՝ մեր քաղաքական ուժը և անձամբ ես խորապես համոզված ենք, որ հարաբերությունները հարևանների հետ պիտի նորմալ, բնականոն զարգանան, բայց մենք սկզբունքային մոտեցում ունենք այս հարցում. Հայաստանը պիտի գործոն ու սուբյեկտ լինի այս գործընթացներում»,-«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ երկարաժամկետ հեռանկարում մենք չենք կարող լավ ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությանը։
«Ցավոք, մենք այսօր չունենք իշխանություն, որն ի վիճակի է, կամք ու ցանկություն ունի առաջ տանելու մեր ազգային ու պետական շահերը, հետևաբար զարմանալի չէ, որ հանրության հետ աշխատանքը կառուցում են հենց այս բանաձևի ներքո՝ «սահմանները բացվեն, տնտեսությունը կլավանա, կհարստանանք»։ Մեր ժողովրդին նորից մոլորեցնում են, շարունակում են մոլորեցնել», – նշել է Վանեցյանը։
«Ի՞նչ է առաջարկել այս իշխանությունը. այսպես կոչված բեռներից ազատվել, լավ ապրել։ Բայց ի՞նչ ունենք արդյունքում. ունենք կորցրած թիկունք, կորցրած կարողություններ, անվտանգություն, բայց որևէ կերպ ավելի լավ չենք ապրում։ Ավելին՝ շատ ավելի վատ ենք ապրում։ Եվ իմ այս պնդման յուրաքանչյուր բառ հիմնավորված է ու հաշվելի։ Հիմա հարց եմ տալիս՝ բացի վնասից, այս իշխանություններն ի՞նչ են տվել մեզ»,- ասել է ընդդիմադիր գործիչը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան