Իրանի Ազգային նավթային ընկերությունը պատրաստակամությունն է հայտնել մատակարարել անհրաժեշտ նավթը
Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է ԻԻՀ պատրաստակամությունը առավելագույն քանակությամբ նավթ մատակարարելու մասին, գրում է ParsToday-ը։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և համաշխարհային մատակարարումների նվազումից հետո, նավթի բարձրացել են:
«Իրանական նավթի վերադարձը համաշխարհային շուկաներ կարող է մեծապես կայունացնել նավթի գները», - այս մասին ուրբաթ օրը IRNA-ին ասել է Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Մոհսեն Խոջաստեհ Մեհրը:
Իրանի նավթի փոխնախարարը ընդգծել է. «Եվրոպական նավթավերամշակողները վստահ են, որ Իրանը էներգիայի կայուն մատակարար է, և այդ պատճառով փորձում են վերադառնալ իրանական նավթի շուկա»։
Խոջաստեհ Մեհրն հավելել է. «Իրանի ազգային նավթային ընկերությունը պատրաստ է եվրոպական ընկերություններին, այլ ընկերությունների հետ մեկտեղ օգնել իրենց նավթային կարիքները հոգալ Իրանի միջոցով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները