«Գերուն Բաքվում 18-19 տարով են դատապարտում՝ ոչ ծնողն է խոսում, ոչ երկրի տերը». Հերոսի մայր՝ Լիդա Առուշանյան
«Մեր զոհված հերոսներից մեկը՝ Մենուա Հովհաննիսյանն ասել է՝ Արցախին մենակ չթողնեք, բայց մենք դիտավորյալ մենակ ենք թողնում, որպեսզի վերջնականապես հայաթափվի ու տրվի թուրքին»,-անդրադառնալով արցախում տեղի ունեցող իրադարձությունների պատճառներին՝ ասուլիսում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
Նա նկատեց, որ Արցախի վերջնական հանձնումը գործող իշխանությունների վաղեմի երազանքն է և հիշեց հայտնի կարգախոսը. «Չկա Արցախ, չկա Արցախի հարց»:
Հերոսի մայրը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ընկնի ծնողների վշտերի ու դժբախտությունների մեջ, որպեսզի նոր իմանա խրամորթցու, Նոր Շենի, Կարմիր Շուկայի բնակիչների վիճակը, երբ դրսում 21-րդ դարն է, բայց իրենք դեռ նկուղում են բնակվում:
Անդրադառնալով ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի արձագանքին՝ Լիդա Առուշանյանն ասաց. «Հարց են տալիս գժվում ուզում է իրեն ամբիոնից գցի, որովհետև այդ հարցին պատասխան չունի: Գիտե՞ս, որ պատասխանես, այ ստոր… Այդ ինչեր ես խոստացել Ալիևին, որ բոլորին պատասխանում ես բացի Ադրբեջանի նախագահից, այ վախկոտ շուն»:
Հերոսի մայրը նկատեց, որ երկրի ղեկավարը չի արձագանքում սահմանին սերժանտի գնդակահարությանը, գերիների խնդրին և հարց հնչեցրեց, թե ինչքա՞ն կարելի է թուք ու մուր կարդալ երկրի ոչ բարող ղեկավարի ճակատին և եթե չի ղեկավարում երկիրը, ապա թող հեռանա՝ ժողովուրդն իմանան ինչ են անում:
«Գերուն Բաքվում 18-19 տարով են դատապարտում՝ ոչ ծնողն է խոսում, ոչ երկրի տերը: Հանուն ինչի են դատապարտում՝ ոչ մեկը չգիտի»,-ասաց տիկին Առուշանյանը և դիմեց գերեվարվածների ծնողներին, թե ինչո՞ւ տեր չեն կանգնում իրենց զավակներին:
Նա իր կարծիքն արտահայտեց նաև վերջին սահմանային միջադեպերի վերաբերյալ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի արձագանքին:
«Մնալու ենք անհող, անհաց, անջուր… Նախագահն էլ չի պատասխանում, որովհետև տիրոջ ծառան է»-նկատեց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը և, վերադառնալով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Ես երկար ժամանակ մտածում էի, որ եթե այս Նիկոլը սատկի, որտե՞ղ են թաղելու, այս սուրբ հողը ափսոս չէ՞, որ իրեն իր գիրկն ընդունի: Մեկի հետ մտահոգությունս կիսվեցի, ասաց՝ արխայն մնա, Լիդա՛ ջան, իրեն սատանաները տանելու են իրենց մոտ վարժապետ՝ սատանաներին սովորացնող, մնացածն էլ գնալու են Ստամբուլ»:
Հարակից հրապարակումներ`
- Համոզված եղեք՝ հացի խնդիրը չի լինի, մենք գնահատում ենք մեր հնարավորությունները. Վահագն Խաչատուրյան
- Փաշինյանը՝ Աժ-ում. Թափ կտամ մատ, պետք լինի ուրիշ բան էլ...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան