«Հրապարակ». Կառավարության և ԱԺ-ի կին աշխատակիցներին պարգևատրել են, իսկ նախարարություններինը՝ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի իշխանությունները շարունակում են մսխել պետական բյուջեի միջոցները՝ դրանց հաշվին պարգևատրումներ, նվերներ և խրախուսանքի տարբեր միջոցներ սահմանելով։ Երեկ գրվեց, որ ԱԺ աշխատակազմը Մարտի 8-ի առթիվ ԱԺ կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց պարգևատրել է 70 հազարական դրամով։
Մեր հարկերի հաշվին իշխանական ու պաշտոնյա կանանց լավություն անելու այս որոշումը կայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը։ Բայց միայն ԱԺ աշխատակազմը չէ այսքան կնամեծար. կառավարության աշխատակազմում ևս որոշել են բյուջեի միջոցների հաշվին աշխատակազմի կին աշխատակիցներին պարգևավճարներ դուրս գրել։
Բայց, ի տարբերություն շռայլ ԱԺ-ի, կառավարության աշխատակազմն ավելի համեստ է գտնվել և կառավարության կին աշխատակիցներին 50 հազարական դրամ է պարգևատրել։ Կառավարության կանայք մի քիչ սրտնեղել են, թե՝ մենք բյուջեի գլխավոր տնօրինողը լինենք, ու մեզ ավելի քի՞չ տան, քան ԱԺ-ի կանանց։ Բայց առավել նեղսրտած էին նախարարությունների կին աշխատակիցները, որոնք տեղյակ էլ չէին, որ իրենց կողքի շենքում կանայք պարգևատրվել են, իսկ իրենց ոչինչ չի հասել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին