ՄԱԿ-ը հայտարարել է ուկրաինական հակամարտության պատճառով աշխարհում սովի վտանգի մասին
Ուկրաինայի հակամարտությունը կարող է հանգեցնել պարենային ապրանքների գների բարձրացման և համաշխարհային սովի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պաշտոնական ներկայացուցիչ Թոմսոն Փիրին։
«Սև ծովի ավազանը հայտնի է որպես Եվրոպայի ամբար՝ հացահատիկի և գյուղատնտեսական մթերքների արտադրության կարևորագույն տարածաշրջաններից մեկն է։ Ուկրաինային և Ռուսաստանին բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտահանման 30 տոկոսը, եգիպտացորենի համաշխարհային արտահանման 20 տոկոսը և արևածաղկի մատակարարումների 76 տոկոսը, այդ պատճառով արտադրության կամ մատակարարման ցանկացած խափանում կարող է բարձրացնել գները՝ ազդելով միլիոնավոր մարդկանց վրա, որոնք արդեն տուժել են իրենց երկրներում պարենի բարձր գնաճից», - ասել է նա:
ՊՀԾ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, պարենի և վառելիքի գների աճը նաև ավելացնում է Պարենի համաշխարհային ծրագրի գործունեության ծախսերը, որոնք 2019 թվականից արդեն աճել են 50 տոկոսով՝ համաճարակի և համաշխարհային գնաճի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Նրանք պետք է գնան ՌԴ կառավարության դռները կոտրեն, խնդրեն, հիստերիայի մեջ ընկնեն, բայց հացահատիկի քանակն ապահովեն. Վահե Հակոբյան
- Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ
- Համոզված եղեք՝ հացի խնդիրը չի լինի, մենք գնահատում ենք մեր հնարավորությունները. Վահագն Խաչատուրյան
- Աշոտ Հարությունյան. Պատկերացնո՞ւմ եք՝ հացահատիկի ինքնարժեքն ինչքան է լինելու
- Հացահատիկի, բուսական յուղի, հատիկաընդեղեն մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը բավականին ցածր է. հետազոտություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան