ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Անթալիա՝ դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով:
Ըստ Էրմենիհաբերի, թուրքական աղբյուրը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով այսօր ելույթ է ունենալու վերոնշյալ ֆորումին:
Ստոլտենբերգն արդեն հասցրել է հանդիպել Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Մինչ Անթալիա մեկնելը, նա նշել է, որ «բարձր է գնահատում Թուրքիայի ջանքերը Ուկրաինայի հարցում»:
Որպես օրինակ, նա մատնանշել է Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը Անթալիայի ֆորումի շրջանակներում:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի անդամ երկրների հնարավոր պատժամիջոցներին Ռուսաստանի նկատմամբ՝ Ստոլտենբերգը CNNTurk-ի հետ զրույցում ասել է.
«Ես այդ հարցն ուղղել եմ նաև Չավուշօղլուին: Թուրքիան այստեղ առանցքային դեր է խաղում: Թուրքիան նաև Ուկրաինային ապահովում է առանցքային օգնություն: Այդ համատեքստում հարվածային ԱԹՍ-ները կարևոր են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան