Պակիստանը հայտնում է, որ Հնդկաստանից հրթիռ է ընկել իր տարածք
Պակիստանը մեղադրել է Հնդկաստանին իր օդային տարածքը խախտելու մեջ՝ հայտարարելով, որ Հնդկաստանի տարածքից արձակված հրթիռն ընկել է Պակիստանի տարածքում։ Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին Իսլամաբադը կանչել է Արտաքին գործերի նախարարություն և խստորեն դատապարտել մարտի 9-ին հնդկական ծագումով գերձայնային թռչող սարքի» կողմից Պակիստանի օդային տարածքի «անհիմն» խախտման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ուրբաթ օրը հայտնել է Պակիստանի ԱԳՆ խոսնակը:
«Հնդկաստանի կառավարությանը նախազգուշացվել է նման անփութության վատ հետևանքների մասին, ուշադիր լինել և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ապագայում նման խախտումների կրկնությունից խուսափելու համար»,- ասվում է Պակիստանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:
Ըստ Aaj TV-ի՝ Պակիստանի բանակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, գեներալ-մայոր Բաբար Իֆթիխարը հինգշաբթի երեկոյան մամուլի ասուլիսում ասել է, որ հնդկական գերձայնային հրթիռը Պակիստան է թռչել առանց մարտագլխիկի:
Ըստ Իսլամաբադի՝ 2022 թվականի մարտի 9-ին հրթիռը հատել է Հնդկաստանի Սուրատգարհի սահմանը և ընկել Պակիստանի Միան Չաննու քաղաքի մոտ՝ վնաս պատճառելով քաղաքացիական գույքին։ Միջադեպի հետևանքով մարդիկ չեն տուժել։
Հնդկական կողմը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այդ լուրերը։