Վեներայի միացումը Մարսի հետ՝ մարտի 12-ին
Մարտի 12-ին, կարելի է ականատես լինել հետաքրքիր երկնային երևույթի, ինչն անվանում են մոլորակների միացում։ Այսինքն՝ երբ երկու մոլորակ դիտվում են երկնքի մի հատվածում իրար շատ մոտ:
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ այս անգամ իրար մոտ կդիտվեն Վեներան և Մարսը: Վեներան, որը վերջերս հասել է իր պայծառության բարձրակետին, կունենա -4,5 տեսանելի մեծություն, իսկ Մարսը նույնքան պայծառ չի լինի, սակայն նույնպես տեսանելի կլինի անզեն աչքով։
Վեներան և Մարսը լավագույնս տեսանելի կլինեն արևածագից անմիջապես առաջ հարավ-արևելյան երկնքում։
Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը (որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում): Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ` 1 աստիճանի սահմաններում տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի)։ Ի տարբերություն երկու մոլորակների միացումների՝ 3 մոլորակների միացումների (եռակի միացումներ) հազվադեպ կարելի է հանդիպել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան