Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի ընտրած գործիքները մեզ ստիպում են պատրաստվել երկարատև պայքարի
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալոց Արցախում վերջին օրերին ադրբեջանցիների կրակոցներին, գործողություններին, գրում է.
«Արցախի հետ կապված մեկ կարևոր բան պետք է շատ պարզ հասկանալ։
Հայաստանի ներկայիս իշխանությունները իրավիճակը հասցրել են մի կետի, որ Արցախի շուրջ անընդհատ լարվածության օջախներ են լինելու, սադրանքներ ագրեսիա։
Արցախի ներկայիս կարգավիճակը, իսկ ավելի կոնկրետ՝ դրա բացակայությունը, ադրբեջանական սադրանքների համար պարարտ հող է։
Արցախում ապրող մեր հայրենակիցների հետ պետք է շատ անկեղծ լինել։ Նախ դրան նրանք արժանի են, երկրորդ, պետք է իմանան իրականությունը։
Հայաստանում և հատկապես Արցախում ապրելը նշանակում է անընդհատ գտնվել պայքարի մեջ և կռիվ տալ ֆիզիկական անվտանգության համար։
Պետք է ճիշտ իրողությունները ֆիքսել, որպեսզի հնարավորություն ստանալ մարտավարական և ռազմավարական տարածության մեջ ճիշտ գործիքներ ընտրել կամ մշակել ապրելու և պայքարելու համար։
Ադրբեջանական ճնշումները տարբեր դրսևորումներով անընդհատ շարունակվելու են, հարցը նրանում է, թե կենսունակության, արդյունավետության, ճկունության ինչպիսի վիճակ կապահովենք Արցախում և Հայաստանում, ընդհանուր դիմակայության ու երկարատև պայքարի արդյունքում ով ինչ խնդիր կլուծի։
Ադրբեջանի ընտրած գործիքները մեզ ստիպում են պատրաստվել երկարատև պայքարի, եթե մարտահրավերը ճիշտ չընկալենք, ապա կրկնում եմ՝ ֆիզիկական գոյության խնդիր ենք ունենալու»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը. Արայիկ Հարությունյան
- Հանուն փրկության, ճանաչել Արցախի անկախությունը․ Մետաքսե Հակոբյան
- Արցախի խորհրդարանը հորդորում է միջազգային կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը
- Այսօր Արցախում խաղաղություն չէ, այսօր Արցախում լռություն է․ Արթուր Թովմասյան
- Խրամորթի հատվածում իրականացվում է ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահների համատեղ ուժեղացված ծառայություն. Արցախի ԱԽ
- Թագուհի Թովմասյան. Մարտի 16-ից աշխատանքային այցով լինելու ենք Արցախում՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում. ԱՆ
- Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ
- Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց
- Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամու կրակոցներից մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է. ՀՀ ՄԻՊ
- Գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել, ինչն ավելի է բարդացնելու հետագա աշխատանքները․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ-ից Արցախ եկող վնասված գազատարի վերանորոգմանը