Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակման
ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակմանը:
Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ:
«Խնդրում ենք չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել»,-ասված է հաղորդագրության մեջ։
ԱՀ Ազգային Ժողովի տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է.
«Սիրելի հայրենակիցներ, մենք արդեն սովոր ենք մեր հարևանների կեղտոտ սադրանքներին, այնպես որ, այս քայլը ընդունեք որպես դրանցից հերթականը։
Բնականաբար, համապատասխան աշխատանքներ են տարվում էջը վերականգնելու համար»։