Բայդենը հայտարարել է Ռուսաստանի սահմաններին12 հազար ամերիկացի զինվորականների տեղափոխման մասին
ԱՄՆ-ի զինուժը ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության սահմաններ, Նահանգները կպատասխանեն ՆԱՏՕ-ի ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության ցանկացած քայլին, թեև դա կբերի համաշխարհային պատերազմի: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին և հստակ ուղերձ կհղենք, որ կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ… Մեկ շարժում… Ահա թե ինչու ես 12000 զինվոր եմ ուղարկել Ռուսաստանի հետ սահմաններ՝ Լատվիա, Էստոնիա, Ռումինիա և այլն: Եթե գոնե մեկ քայլ լինի, ես երաշխավորում եմ, որ մենք կպատասխանենք: Եվ կլինի երրորդ համաշխարհային պատերազմ: Բայց մենք սուրբ պարտավորություն ունենք»,-ասել է Բայդենը ժողովրդավարության համաժողովում:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի ազգայնականները ականապատել են Մարիուպոլի ճանապարհները․ ՌԴ ՊՆ
- Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունը կլինի երրորդ համաշխարհային պատերազմ, դրանից անհրաժեշտ է խուսափել․ Բայդեն
- ՄԱԿ-ը հայտարարել է ուկրաինական հակամարտության պատճառով աշխարհում սովի վտանգի մասին
- ՌԴ-ն Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական ծրագրերի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել