Զելենսկին բելառուսներին և լեհերին «եղբայրներ» է անվանել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեհաստանի կառավարությանն ուղղված ուղերձում լեհերին և բելառուսներին «եղբայրներ» է անվանել: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Ես շատ շնորհակալ եմ իմ լեհ եղբայրներին ու քույրերին, ովքեր աջակցում են մեզ, ովքեր մեզ հետ են: Մենք նույնպես պետք է եղբայր լինենք ձեզ հետ՝ բելառուսների հետ։ Եվ, իհարկե, մենք դրան կհասնենք»,-ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկիրը ներգրավված չէ ուկրաինական ճգնաժամի մեջ և չի պատրաստվում դա անել։ Նա նշել էր, որ չի ցանկանում երեխաներին «ինչ-որ տեղ պատերազմի» ուղարկել, մանավանդ որ «ընդհանրապես չեն զանգում և չեն խնդրում» մասնակցել։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական զարգացումները կարող են նախադրյալ հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար. Ա. Վանեցյան
- ԵՄ խաղաղության հիմնադրամը կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
- ՌԴ-ն Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական ծրագրերի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել
- ԱՄՆ-ը Patriot ՀՕՊ համալիրները կտեղափոխի Լեհաստան
- Ռուսաստանը շարունակում է օգտագործել Բելառուսի օդանավակայանները Ուկրաինայի վրա հարձակումների համար. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ