Թուրքմենստանում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը
Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 17:00-ին: Այս մասին հանրապետությունից հայտնել է ՏԱՍՍ-ի սեփական թղթակիցը։
Քվեարկությունը սկսվել է ժամը 07:00-ին: Երկրում բացվել է 2577 ընտրատեղամաս, 41-ը՝ հանրապետությունից դուրս, որից երեքը՝ Ռուսաստանում։ Ընդհանուր առմամբ գրանցված է ավելի քան 3,4 մլն ընտրող։ ԿԸՀ-ի տվյալներով՝ մինչև ժամը 15:00 ընտրողների մասնակցությունը կազմել է 86,34%:
Հանրապետության նախագահի պաշտոնին հավակնում են ինը թեկնածուներ, այդ թվում՝ գործող նախագահի որդին՝ Թուրքմենստանի իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը, ով զբաղեցնում է նախարարների կաբինետի նախագահի տեղակալի պաշտոնը։ Ընտրական օրենսգիրքն ընտրությունները կայացած ճանաչելու համար ընտրողների մասնակցության շեմ չի սահմանում. Ընտրված նախագահ է համարվում այն թեկնածուն, որը հավաքել է ձայների կեսից ավելին։