Կիևի հարակից Վասիլկովո բնակավայրում նավթի և զինամթերքի պահեստ է այրվում
Կիևի մարզի Վասիլկով քաղաքում ավիահարվածից հետո կրկին հրդեհվել է նավթի պահեստ։ «Կորեսպոնդենտ» կայքի փոխանցմամբ, այդ մասին այսօր առավոտյան հայտարարել է Կիևի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Օլեքսեյ Կուլեբան։
«Վասիլկովոյում ավիահարվածից հետո նավթի պահեստն է այրվում, Կրյաչկի գյուղում զավթիչները գիշերը կրակել է նավթի պահեստի վրա»,-գրել է Կուլեբան։
Ոստիկանության շրջանային վարչությունը հավելել է, որ ռուս զինվորականները Վասիլկովի ռազմական օդանավակայանի տարածքի վրա առնվազն 6 հրթիռ են արձակել։
Հակառակորդի հարձակումների արդյունքում վնասվել է զինամթերքի պահեստ, այնտեղ արկեր են պայթել, հրդեհ է սկսվել։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն սրացում կհամարի ուկրաինական հակամարտությանը Մերձավոր Արևելքի կամավորների մասնակցությունը
- Ուկրաինացի ազգայնականները ականապատել են Մարիուպոլի ճանապարհները․ ՌԴ ՊՆ
- Ուկրաինական զարգացումները կարող են նախադրյալ հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար. Ա. Վանեցյան
- Ռուս-ուկրաինական հակամարտությունից օգտվելով՝ Ադրբեջանը փորձելու է Արցախում անկայունություն հրահրել. Գեղամ Ստեփանյան
- Ուկրաինայի պաշտպանության նախարար. Ուկրաինան ըմբռնումով կընդունի Ռուսաստանի կապիտուլյացիան