Ձկնորսը ջրից հանել է 12000-ամյա մամոնտի ատամ
ԱՄՆ-ի բնակիչը ձկնորսության ժամանակ գտել է 12000-ամյա մամոնտի ատամը: Լուրը հատնում է NBC News-ը։ Տղամարդը ծրագրում է մասունքը հանել աճուրդի, իսկ ստացված գումարը նվիրաբերել բարեգործությանը։
Մասաչուսեթսից Թիմ Ռայդերը ծովային խեցիներ էր փնտրում, երբ ջրից դուրս է հանել մի մեծ առարկա։ Տղամարդը, չիմանալով, թե ինչ է բռնել, իր գտածոն տվել է Նյու Հեմփշիրի համալսարանի մասնագետներին։ Պրոֆեսորները, ուսումնասիրելով առարկան, տղամարդուն ասել են, որ այն բրդոտ մամոնտի ատամ է, որն ապրել է Երկրի վրա մոտ 12 հազար տարի առաջ։