Ղազախստանում էլ մեծ քանակությամբ շաքարավազ են գնում
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով պարենային անվտանգության խնդիր է առաջացել ոչ միայն հակամարտող երկրներում, այլև տարածաշրջանի մյուս պետություններում։
Արդեն երկու օր երևանյան խանութներից հայաստանցիները մեծ քանակությամբ շաքարավազ, ալյուր, ու ձեթ են գնում։
«Սպուտնիկ Ղազախստան»-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ղազախները սրբում խանութները՝ տուն տանելով մեծ քանակությամբ շաքարավազ։ Նուրսուլթանի սուպերմարկետներում սահմանփակումներ են գործում, յուրաքանչյուր անձ կարող է գնել առավելագույնը 5 կգ շաքարավազ։
Այդ երկրի առևտրի նախարարությունից հայտնել են, որ շաքարավազի պաշարները կբավականացնեն 3 ամիս։