Շվեյցարիան փակել է իր երկինքը ուկրաինական հակամարտության կողմերի և երրորդ երկրների ռազմական ինքնաթիռների համար
Շվեյցարիան, Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված, իր տարածքով թռչելու համար փակում է երկինքը հակամարտող կողմերի, ինչպես նաև այլ պետությունների օդանավերի համար, որոնք հակամարտող կողմերին ռազմական աջակցություն են ցուցաբերելու: Բացառություն կա մարդասիրական թռիչքների համար: «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Դաշնային խորհրդի՝ ուրբաթ օրը կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի առնչությամբ Դաշնային խորհուրդը քննարկել է այն հարցը, թե ինչպես վարվել այս զինված հակամարտության համատեքստում Շվեյցարիայի տարածքի վրայով թռիչքներ իրականացնելու հայտերի հետ: Խորհուրդը որոշել է, որ հակամարտող կողմերի և նրանց ռազմական աջակցություն ցուցաբերելու, մասնավորապես՝ զինտեխնիկա առաքելու նպատակով այլ պետությունների ռազմական ինքնաթիռների թռիչքների հայտերը չեն ընդունվի»,-ասված է հաղորդագրությունում։
Բացառություն կարվի միայն հակամարտող կողմերի և երրորդ երկրների ռազմական ինքնաթիռների հումանիտար թռիչքների համար, ներառյալ՝ վիրավորների օդային փոխադրումները։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի ազգայնականները ականապատել են Մարիուպոլի ճանապարհները․ ՌԴ ՊՆ
- ՄԱԿ-ը հայտարարել է ուկրաինական հակամարտության պատճառով աշխարհում սովի վտանգի մասին
- Ռուսաստանը շարունակում է օգտագործել Բելառուսի օդանավակայանները Ուկրաինայի վրա հարձակումների համար. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ
- Ղարիբաշվիլի. Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- Ուկրաինա է հասել մոտ 300 Javelins համակարգ և 79 տոննա ԱՄՆ ռազմական օգնություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան