Մարտի 20-ից 25-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացվեն
Մարտի 20-ից 25-ը հանրապետության տարածքում կանցկացվեն Վրաստան-ՆԱՏՕ հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ շաբաթ օրը հայտնած լուրը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս տարվա մարտի 20-25-ը Վրաստանի պաշտպանության ուժերը ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններ կանցկացնեն Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում: Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունները 2022թ.-ին կլինեն հրամանատարաշտաբային, որոնք ենթադրում են համակարգչային վարժանքներ, այլ ոչ թե դաշտային: Բազմազգ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 23 երկրների ներկայացուցիչներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Զորավարժությունների նպատակն է կատարելագործել գործողությունների պլանավորման և փորձի փոխանակման հմտությունները։ Ինչպես նշել են ՊՆ-ում, դրանք կօգնեն բարձրացնել տարբեր երկրների զինծառայողների գործողությունների միջև համահունչությունը։ Զորավարժությունները կանցկացվեն Վրաստան-ՆԱՏՕ Միջոցառումների առաջնային փաթեթի հիման վրա, որը հանրապետությունը ստացել է 2014 թվականին Ուելսի գագաթնաժողովից հետո։ Վերջին անգամ նմանատիպ հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացվել էին 2019թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան