Անհարմար հարցեր ՔԿԱԳ (ЗАГС) աշխատակցին

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Առաջին քրիստոնեական երկիր, բայց այդքան էլ  եկեղեցական օրենքներով չապրող Հայաստանում, այդուհանդեերձ կա մի տեղ, երբ եկեղեցին վեր է օրենքից, դա եկեղեցով ամուսնանալը պետականորեն գրանցելուց վեր դասելն է։ Բոլորս էլ ունենք բարեկամներ, որ շախուվ-շախով հարսանիք են արել, պսակադրվել, տան մուտքի առաջ ափսե կոտրել ու մեղր կերել, բայց տարիներ անց, ինչ-որ խնդրի առջև կանգնելուց հետո միայն որոշել գրանցել իրենց ամուսնությունը՝ Քաղաքացիական Կացության Ակտերի  Գրանցման ծառայությունում՝ «ամենասովետահայերեն» ասած՝ ԶԱԳՍ-ում։ Ամենազավեշտալին այն է, որ հենց այս մարդիկ են ամենաշատը փնովում եվրոպական սովորույթը՝ ապրել միասին, ունենալ երեխաներ, նոր ամուսնանալ։ Թեպետ, պետք է նշել, որ վերջին շրջանում երիտասարդներն ավելի ու ավելի են նախապատվությունը տալիս մուսնության պետական գրանցմանը՝ շատ հաճախ այդ արարողությունը անելով ամուսնության պալատից դուրս՝ հենց միջոցառման վայրում, կամ այլ՝ ավելի կրեատիվ միջավայրում։Այսօր մեր անհարմար հարցերի շարքը ուղղել ենք ՔԿԱԳ աշխատակից Սիրանույշ Միրզոյանին, ով գրեթե 20 տարի է՝ ինչ ամուսնացնում է զույգերի, երբեմն՝  բաժանում, գրանցում է ՀՀ նոր քաղքացիների ծնունդը, նոր անուն է տալիս սեռափոխվածներին և այլն։


-Եղե՞լ է դեպք, որ հարսը կամ փեսամ ստորագրելիս տատանվի կամ փախնի սեփական հարսանիքից։
-Պինդ պահում ենք երկուսին էլ, որ չփախնեն։ Կատակում եմ, իհարկե, բայց եղել է դեպք, երբ հումորի համար ուշ են ստորագրություն դրել՝ ժամանակը ձգելով, գրիչը ձեռքը տատանվել են, կամ էլ ընկերներին օգնության կանչել՝ «օգնեք, պսակում են», «Հաջող, տղերք» և նմանատիպ այլ բաներ, բայց փախնել ոչ մեկ չի կարողացել։

-Նորաձև դարձած «դրսում» կատարվող ամուսնության գրանցումներն ունե՞ն առավելություններ։Կա՞ սահմանված գումար այդ արարողության համար։
-Իրավաբանական առումով ոչ մի տարբերություն չկա որտեղ կանցկացվի ամուսնության պետական գրանցման արարողությունը, խնդիրը նպատակահարմարությունն է ու հնարավորությունները։ Բայց այ ՔԿԱԳ բաժնում ամուսնություն գրանցելն ունի ֆինանսական առավելություն, այն անվճար է. պետական տուրք չունի, իսկ տարածքային բաժնից դուրս ամուսնության գրանցման պետական տուրքը 50.000 դրամ է։

-Կարելի՞ է Մենդելսոնի վալսի փոխարեն այլ աշխատանք ընտրել արարողության համար։
-Օրենքում ամրագրված չէ, թե կոնկրետ ինչ երաժշտության տակ պետք է լինի ամուսնության արարողակարգը, Մենդելսոնի վալսը դասական տարբերակն է, ողջ աշխարհում այդ երաժշտությունը ասոցացվում է հարսի ու փեսայի հետ։ 

-Կարելի՞է հեռավար գրանցել ամուսնություն, թե՞ միայն օր ամրագրել է կարելի։
- Հայաստանում դեռ ոչ, հնարավոր չէ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ էլ հնարավոր կլինի, քանի-որ ներկայիս համակարգը ամեն ինչ անում է, որ որպեսզի առավել հարմարավետ դարձնի քաղաքացիական պետական մարմիններ դիմելու կարգը։

-Կարո՞ղ է ՔԿԱԳ աշխատակիցը գրանցել ինքն իր ամուսնությունը։
-Լավ հարց էր, բայց ոչ. ոչ ինքն իր ամուսնությունը կարող է գրանցել, ոչ էլ իր ընտանիքի անդամներինը՝ քրոջը, եղբորը և այլն։ Ընդհանրապես ներկայիս օրենքով գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության կողմից էլեկտրոնային կնիքով։Մեր կողմից կատարվում է ամուսնություն կամ ծնունդ գրանցելը և վկայականի հանձնելը։Ի դեպ, այսօր շատ պատահող երևույթ է, երբ մարդը, չհանդիսանալով. ՔԿԱԳ աշխատակից, կրում է մեր համազգեստը, կատարում կեղծ արարողությունը, ինչը քրեորեն հետապնդելի է և կա նախատեսված պատիժ։

-Բացի ամուսնացնելուց, էլ ի՞նչ ծառայություններ ունի ՔԿԱԳ-ը։
-ՔԿԱԳ մարմինների ծառայությունները ավելի լայն են, քան մարդիկ կարծում են՝ ծննդյան գրանցում,ամուսնության գրանցում,ամուսնալուծության գրանցում, որդեգրում, հայրության որոշում, անվանափոխում, մահվան գրանցում, տեղեկանքների և կրկնօրինակների տրամադրում և այլն։ Կարճ ասած՝ մարդկանց կյանքի տարբեր իրավիճակների հիմքային փաստաթղթերի ստեղծում։ Ծնունդից մահ՝ նրա հետ ենք։ Օրինակ՝ նորածին բալիկի առաջին փաստաթուղթն է տալիս իրավաբանորեն գրանցված, որի հիմքով էլ բալիկը ստանում է անձնագիր։ Կամ ամուսնություն են գրանցում, որի հիմքով ամուսինները դառնում են միմյանց ժառանգներ, կամ հայրություն են ճանաչում նորածին բալիկին, եթե չկա ամուսնություն   և երեխան ունենում է իրավաբանորեն ճանաչված հայր։։ 

-Կարո՞ղ է սեռափոխ մարդը ՔԿԱԳ-ով փոխել իր անունը։ Օրինակ լինի կին՝ տղամարդու անունով։ Կա՞ն օրենքներ կապված անվանափոխության հետ։
-Այո, սեռափոխված անձը կարող է փոխել և իր անունը, և իր սեռը: Մենք փոխում ենք ծննդյան վկայականի մեջ, նա դրանով նոր անձնագիր է ստանում։ Իհարկե, կա նաև գործող  օրենք այդ ամենի համար։ 

-Ի՞նչ անել, եթե երեխայի ծնունդը չի գրանցվել ՔԿԱԳ-ում, ինչ խնդիրներ կառաջանան։
-Նորածին երեխայի ծնունդը պարտադիր պետք է գրանցել ՔԿԱԳ մարմիններում 1 տարվա ընթացքում, հակառակ դեպքում դա խնդիրներ կառաջացնի երեխայի կյանքում ամեն մի պետական դուռ բացելիս՝ սկսած պոլիկլինիկայից, վերջացրած անձնագրային բաժնից։ Ավելի պարզ ասած բալիկը ոչ մի իրավական հիմք չի ունենա իր գոյության, ծնողներն էլ ոչինչ չեն կարողանա անել առանց ծննդյան վկայական։ Ամեն դեպքում, եթե հանգամանքների բերումով ուշացել է այդ գործընթացը, մեկ տարի հետո էլ կարելի է գրանցել երեխայի ծնունդը, բայց երեխայի  ծնունդը կգրանցվի  ժամկետի բացթողումով։ Եղել են  այդպիսի դեպքեր, ընտանիքներ, երբ բավականին ուշացվել է երեխայի ծննդյան գրանցումը, բայց  պետական մարմինները գտել են ձևը, գրանցել են, որպեսզի  երեխան կարողանա գոնե դպրոց ընդունվել, եթե պոլիկլինիկայից չի օգտվել ու ծննդյակն վկայական չունի։

-Կոնկրետ Ձեր աշխատանքն  ինչպե՞ս է կոչվում։ Արդյոք, ինչ-որ վերապատրաստում անցնում ե՞ք բացի իրավաբանական կրթությունը այս աշխատանքն անելուց առաջ։
-Բնականաբար, նախ պետք է սովորել իրավաբանություն, քանի-որ առնչվում ենք օրենքների հետ։ Բոլոր ՔԿԱԳ մարմինների աշխատակիցները իրավաբաններ են։ Որևէ վերապատրաստում աշխատանքի անցնելուց առաջ չենք անցել, ավարտել ենք Մայր ԲՈՒՀ-ի Իրավաբանություն ֆակուլտետը։ Սակայն լինելով համայնքային ծառայողներ՝ 3 տարին մեկ ատեստացիա ենք անցնում, համապատասխան վերապատրաստման դասընթացներ։

-Ամեն ՔԿԱԳ աշխատակից ունի՞ իր տեսքտերը, թե դրանք ընդհանուր են բոլորի համար։ Ինչպե՞ս եք ընտրում արարողության տեքստերը, արդյոք հաշվի եք առնում զույգեի տարիք, սոցիալական դիրք, մասնագիտություն և այն։


-Ոչ տարիք, ոչ սոցիալական դիրք, ոչ հավատք, ոչ մասնագիտություն  այս տեքստի դեպքում առաջին տեղում չեն, կարևորը Սերն է ՝ մեծ Սերը։ Ամեն ՔԿԱԳ բաժին ունի իր տեքստը, որի վրա  երկար աշխատել են։ Սակայն մեր խոսքերն ու տեքստերը գողացվում են  այսպես կոչված ֆեյք կատարողների կողմից, որոնք ուղղակի ձևական գնում և կարելի է ասել կապիկություն են անում, իրենց ծափահարում են ոչնչի համար կամ մարդկանց հիմարի տեղ դնելու համար։ Խեղճ հյուրերն էլ, չիմանալով, որ ՔԿԱԳ աշխատակից չէ և որ ուղղակի մեկը բեմականացում արեց  պետական աշխատողի համազգեստով։

-Իսկ հենց ՔԿԱԳ աշխատակիցները  բեմական խոսքի, վարպետության դասընթացներ անցնո՞ւմ են։
-Ոչ, ոչ, նման պահանջ չկա, ուղղակի ամեն իրեն հարգող մասնագետ ինքը պիտի աշխատի իր վրա, որ խոսքը լինի, հստակ, բարձր, ձայնը չդողա։ Դժվար գործ է. բոլորը հուզված են, քեզ են նայում, դու էլ պակաս հուզված չես, բայց պիտի տիրապետես իրավիճակին, լինես տերը իրավիճակի ու գիտակցես, որ քո խոսքերից հետո փոխվելու է զույգի, նրանց ընտանիքների և գրեթե բոլոր հավաքվածների կյանքը։

-Էմոցիոնալությունն այս աշխատանքում կօգնի՞, թե՞ կխանգարի։
-Ավելորդ էմոցիոնալությունը ոչ մի գործում լավ օգնական չի, բայց էմպատ չլինել չես կարող, մեխանիկորեն տեքստ ասել գալ տուն չես կարող։ Իմ ընտրած գործում առաջին հերթին սիրում եմ շփումը տարբեր բնավորության ու խառնվածքի տեր մարդկանց հետ։ Փորձում եմ կիսել կիրենց հուզմունքը, ուրախությունը, աշխատում եմ խնդիրներին լուծում գտնել։ Ցանկացած գործ անելիս քաղաքացու հետ վերապրում եմ իր ուրախ կամ տխուր րոպեները։ Լինելով շատ էմոցիոնալ անձնավորություն երկար զրույցներ եմ ունենում իրենց հետ նաև որպես հոգեբան, քանի-որ երկար տարիների աշխատանքը մարդկանց հետ սովորերեցրել է ապրումակցման նուրբ արվեստին։ Դա նաև ինձ է օգնում արագ լուծումներ գտնել և ճիշտ խորհուրդներ տալ։ 

-Իսկ կա՞ մի բան աշխատանքի մեջ, որ կարող է հունից հանել։
-Ինձ ոչինչ էլ չի կարող հունից հանել։ Բնականաբար ես էլ ունեմ խնդիրներ, բայց երբեք դրանք հետս աշխատավայր չեմ բերում, թողնում եմ դրսում։ Ցանկացած զայրացած քաղաքացի, երբ մտնում է ինձ մոտ, փորձում եմ  ժպիտով կամ փոքր ինչ հումորով հետը զրուցել...որոշ ժամանակ անց նա ինքն է ասում՝ ավել-պակաս, կներեք և հարցի լուծումը ստացած, գոհ, ժպիտով հեռանում է։

-Սկսնակ ՔԿԱԳ աշխատակիցն ինչ պիտի իմանա։
-Խորհուրդ կտամ լինել վստահ իր հնչեցրած խոսքի մեջև չվախենալ գեղեցիկ բարեմաղթանքներ հղելուց։Դե ժպիտն էլ միշտ պիտի լինի։ Ձայնի ևխոսքի ուժը մեծ դեր են խաղալու զույգի կյանքում, խոսքը պիտի հասնի նրանց սրտերին, հուզի, զգաստացնի...դե իսկ տրամադրություն  էլ միշտ պիտի բարձր լինի, քանի-որ ՔԿԱԳ աշխատակիցը պետք է լավ գիտակցի, որ ստեղծվում է ևս մեկ ընտանիք՝ դրանով իսկ սերունդների շարունակողներ։







Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}