17 ավտոմեքենա 24 քաղաքացիներով մնացել էին արգելափակման մեջ
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ,արտի 10-ից 11-ը 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Նախարարությունից մանրամասնում են, մեքենաներն արգելափակվել էին Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Եղվարդ, Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Մուսայելյան գյուղում, Ամասիա-Բանդիվան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագած և Ջամշլու գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: