Գյուղատնտես. Հացի դեֆիցիտ չի լինելու
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը, որ երկար տարիներ զբաղված էր Արցախի՝ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացրած տարածքներում հացահատիկի մշակմամբ, գրում է.
«Քանի որ պետությունը լռում է , իսկ մեծամասնությունն էլ չի խոսում հացահատիկի ներկրման արգելքի պայմաններում հնարավոր վտանգների մասին, ստիպված ես խոսեմ։
1. Հացի դեֆիցիտ չի լինելու, քանի որ.
Ա. ՀՀ այդ ոլորտի խոշոր խաղացողները ( արդեն հասկացաք ով֊ովքեր) ցորենի տարեկան վաճառքի պաշարը գնում են օգոստոս֊սեպտեմբեր ամիսներին` հունձի ժամանակ , քանի որ այդ ժամանակ ամենաէժան գինն է, հետագայում վաճառում են ամբողջ տարին։
Բ. Ալյուրի ներկրումն արգելված չէ։
2. Եթե դեֆիցիտ էլ լինի, Ռուսաստանը որոշակի քվոտաներ կտա հասկանալի պատճառներով։
Էս արգելքի հիմնական նպատակն այն է, որ ռիսկեր կան այս տարի ՌԴ֊ում բավարար քանակի ցանք չկատարվի` ֆինանսական ռեսուրսների դժվարամատչելիության պատճառով, իրենց ապահովագրում են` ավելցուկ պահելով, հետագայում 2022 թվականի բերքը քաղելուց հետո հասկանան` ինչքան պաշար ունեն ինչքանո՞վ ինքնաբավ կլինեն, ինչքանը հնարավոր կլինի վաճառել։
Հիմա ամենամեծ վտանգի մասին։ Ճիշտ է մեր սրտի գործարարները իրենց տարեկան վաճառքի պաշարներն ունեն, բայց հացահատիկի գնի վրա մեծապես ազդեցություն են թողել մանր ներկրողները, որոնց շնորհիվ մեծերը չեն կարողացել կամայական գնի բարձրացում կատարել, այս սահմանափակումներից հետո երբ մանրները դուրս են գալիս խաղից ամենայն հավանականությամբ մեծերը կփորձեն թանկացնել գինը ու թանկացման պատճառաբանություն կբերեն միջազգային շուկայում 400$+ գինը , ինչը մոտ 210 դրամի է հասնում։
Հիմա ամենամեծ ռիսկի մասին։ Երբ պետությունը խոսում է, որ խնդիր չկա, նայում է միակողմանիորեն ու շատ թերի, միայն տատիկիս ասած փորահացի պրիզմայով։ Խիստ տուժելու են մեր երկրի անասնապահության և թռչնաբուծության ոլորտները, որոնք չունենալով մեծ քանակությամբ դրամական միջոցներ, ներկրումները կատարել են շաբաթվա, ամսվա, եռամսյակային կտրվածքով` ըստ անհրաժեշտության։
Այ իրենք կոնկրետ փաստի առաջ են կանգնելու, քանի որ չեն կարողանալու գարի և եգիպտացորեն ներկրել։ Եթե խոշորները ներկրել են, ապա թանկացնելու են և ստիպված ֆերմերները գնելու են թանկ գնով ինչը ազդելու է մսի, ձվի ինքնարժեքի վրա, հետևաբար համամասնորեն թանկանալու է, ինչը մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ հնարավոր է դրսի ներկրվածի նկատմամբ մրցունակ չլինի ու տեղի ունենա գլխաքանակի խիստ կրճատում` իր բոլոր բացասական հետևանքներով»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունից հայտնում են՝ նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա
- Այսօրվանից սկսած Հայաստանը 60% հացահատիկի պահանջարկ է ունենալու․ Արթուր Թովմասյան
- Նրանք պետք է գնան ՌԴ կառավարության դռները կոտրեն, խնդրեն, հիստերիայի մեջ ընկնեն, բայց հացահատիկի քանակն ապահովեն. Վահե Հակոբյան
- Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ
- Առնվազն այս պահին հացահատիկի խնդիր չկա. ՔՊ-ական պատգամավոր
- Աշոտ Հարությունյան. Պատկերացնո՞ւմ եք՝ հացահատիկի ինքնարժեքն ինչքան է լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան