
Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել նոր զուգընկերոջ հետ
Ամուսնալուծությունից հետո ամերիկյան 41-ամյա հեռուսատաաստղ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել նոր զուգընկերոջ հետ՝ հաստատելով տարածված լուրերը։ Նա այժմ հանդիպում է Փիթ Դևիդսոնի հետ։
Daily Mail-ն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Քարդաշյանն այս լուսանկարներում նախկին ամուսնու Քանյե Վեսթի նվիրած վերարկուով է։
Աստղի տարածած լուսանկարներն արվել են փետրվարի 12-ին։ Այդ երեկո զույգը վայելել է ընթրիք Նյու Հորքի Բրուքլին թաղամասի ռեստորաններից մեկում։