Շոյգուն զրուցել է թուրք գործընկերոջ հետ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Աքարն ընդգծել է ռուսական նավահանգիստներից մեկնելու սպասող քաղաքացիական նավերի՝ Թուրքիա անվտանգ ժամանմանն աջակցելու և պատերազմական գոտուց քաղաքացիական անձանց տարհանման համար մարդասիրական միջանցքի բացման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Աքարը մարդկային կորուստներից խուսափելու համար ընդգծել է Ուկրաինայի տարածքում հրատապ հրադադար հաստատելու կարևորությունը։ Նախարարի խոսքով, Թուրքիան պատրաստ է շարունակելու նպաստել տարածաշրջանում խաղաղության ապահովմանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հնարավոր է համարում Պուտինի և Զելենսկու մոտ ապագայում հանդիպումը
- Ուկրաինական զարգացումները կարող են նախադրյալ հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար. Ա. Վանեցյան
- Ռուս-ուկրաինական հակամարտությունից օգտվելով՝ Ադրբեջանը փորձելու է Արցախում անկայունություն հրահրել. Գեղամ Ստեփանյան
- Ուկրաինայի պաշտպանության նախարար. Ուկրաինան ըմբռնումով կընդունի Ռուսաստանի կապիտուլյացիան
- Վերջին օրերին Թուրքիան մեծացրել է դիվանագիտական ակտիվությունը ռեգիոնում