ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պեսկովի կնոջ և երկու երեխաների նկատմամբ
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ և նրա երկու երեխաների նկատմամբ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասվում է ուրբաթ օրը ԱՄՆ Ֆինանսների նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում են ամերիկյան գերատեսչությունից, մարտի սկզբին Պեսկովն ինքն էր ներառվել ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում։ «Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի, Նիկոլայ Պեսկովի և Լիզա Պեսկովայի դեմ այսօրվանից պատժամիջոցներ են կիրառվում այն պատճառով, որ նրանք Դմիտրի Պեսկովի ամուսինն ու չափահաս երեխաներն են»,- ասված է հայտարարության մեջ։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և նրանց հետ ամերիկայի քաղաքացիների կամ ընկերությունների առևտրական գործարքներ ծավալելու արգելք:
Հարակից հրապարակումներ`
- Պատժամիջոցները կխանգարեն Չինաստանին նավթ գնել Ռուսաստանից
- Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից նավթի շուկայում «սարսափելի» հետևանքներ է կանխատեսում
- Պուտինը պատժամիջոցների պայմաններում քաղաքացիների և բիզնեսի աջակցության համալիր միջոցառումների մասին օրենք է ստորագրել
- ԵՄ-ն Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
- Պատժամիջոցները տարածվել են ռուսաստանցիների կատուների նկատմամբ