WSJ-ն պնդում է, որ հենց Բայդենն է արգելել ՄԻԳ-29-երի տեղափոխումն Ուկրաինա
Ուկրաինա լեհական ՄիԳ-29 կործանիչների տեղափոխումն արգելելու որոշումն ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հակամարտության սրացում չհրահրելու համար։ Այսպիսի հայտարարություն է արել ուրբաթ օրը «The Wall Street Journal»-ը։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է խմբագրական սյունակում՝ հղում անելով Սպիտակ տանը, թեև հոդվածում չի նշվում, թե կոնկրետ ով է Սպիտակ տնից նման հայտարարություն արել։ Որպես կանոն, եթե խոսքը կոնկրետ անձի մասին չէ, ապա ամերիկյան լրատվամիջոցները հղում են անում վարչակազմի աղբյուրներին, որոնք ցանկացել են անհայտ մնալ։ «The Wall Street Journal»-ն օգտագործում է այս տեղեկությունը, որպեսզի Բայդենին հանդիմանի Ռուսաստանին դիմակայելու հարցում թույլ լինելու համար։ Թերթը հանդես է գալիս, Մոսկվային զսպելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամության ավելի հստակ դրսևորման օգտին։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դեմ է Ուկրաինային լեհական կործանիչների հանձնմանը, քանի որ ստացել է նոր հետախուզական տեղեկատվություն, որ նման քայլը Ռուսաստանի Դաշնության կողմից կընկալվի որպես էսկալացիա։ Այդ որոշումը մի քանի օր է, ինչ ԱՄՆ-ում քննադատում են ազատական լրատվամիջոցները և որոշ կոնգրեսականներ, ովքեր պահանջում են բարձրացնել ԱՄՆ-ի դերը ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում։ «The Wall Street Journal»-ը նույն հոդվածում ընդունում է, որ Կոնգրեսի ճնշման ներքո է կայացվել Բայդենի՝ Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքի, ինչպես նաև ամենաբարենպաստ ազգային առևտրային ռեժիմի վերացման մասին որոշումները:
Հարակից հրապարակումներ`
- Շվեյցարիան փակել է իր երկինքը ուկրաինական հակամարտության կողմերի և երրորդ երկրների ռազմական ինքնաթիռների համար
- ԱՄՆ-ն սրացում կհամարի ուկրաինական հակամարտությանը Մերձավոր Արևելքի կամավորների մասնակցությունը
- Ուկրաինացի ազգայնականները ականապատել են Մարիուպոլի ճանապարհները․ ՌԴ ՊՆ
- Ուկրաինական զարգացումները կարող են նախադրյալ հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար. Ա. Վանեցյան
- ՆԱՏՕ-ի երեք երկիր Ուկրաինային են փոխանցում 70 ինքնաթիռ, որոնք կարող են տեղակայվել Լեհաստանում