eBay-ը կասեցրել է բոլոր գործարքները ռուսական հասցեներով
Ամերիկյան eBay ընկերությունը, որը զբաղվում է առցանց վաճառքով, Ռուսաստանի Դաշնության տարածքում վճարային պրովայդերների աշխատանքի դադարեցման պատճառով ժամանակավորապես կասեցրել է բոլոր գործարքները ռուսական հասցեներո։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է eBay export կայքում շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։
«Վճարումային պորվայդերների և առաքման հիմնական ծառայությունների փակման պատճառով մենք ժամանակավորապես կասեցնում ենք բոլոր գործարքները ռուսական հասցեներով: Մենք կշարունակենք գնահատել իրավիճակը և իրադարձությունների զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ փոփոխություններ կատարել մեր քաղաքականության և ծառայությունների մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
eBay-ի նոր միջոցառումները տարբեր կերպ կազդեն շուկայի օգտատերերի վրա: Հայտարարության մեջ նշվում է, որ ֆիքսված գնով օգտատերերի ակտիվ գովազդները կթաքցվեն որոնման արդյունքներից։ «Այս գործոնների հիման վրա ձեր հաշվի համար կսահմանվի «Time Away» կարգավիճակ: Ձեր ակտիվ ֆիքսված գնով գովազդները կթաքցվեն որոնման արդյունքներից, և գնորդները չեն կարողանա գնել ձեր ապրանքները: Եթե ունեք ակտիվ դասակարգված գովազդներ կամ աճուրդի ձևաչափով գովազդներ, դրանք կավարտվեն: Եթե ձեր աճուրդի ձևաչափի գովազդի համար առաջարկներ լինեն, այդ հայտերը կչեղարկվեն: Եթե դուք չունեք ակտիվ գովազդ, ձեզանից որևէ գործողություն չի պահանջվում»,- բացատրվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան գնահատել է պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարները
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պեսկովի կնոջ և երկու երեխաների նկատմամբ
- Պուտինը պատժամիջոցների պայմաններում քաղաքացիների և բիզնեսի աջակցության համալիր միջոցառումների մասին օրենք է ստորագրել