ԱՄՆ-ն սրացում կհամարի ուկրաինական հակամարտությանը Մերձավոր Արևելքի կամավորների մասնակցությունը
ԱՄՆ-ն Ուկրաինայի հակամարտությանը Մերձավոր Արևելքից կամավորների մասնակցությունը կդիտարկի որպես նոր սրացում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք տեսել ենք հաղորդագրություններ Սիրիայից ժամանած օտարերկրյա զինյալների մասին։ Եթե դա իսկապես այդպես է, ապա սա կլինի հետագա էսկալացիա»,-ասել է Փրայսը:
Նաև գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ Վաշինգտոնը խորհուրդ չի տալիս ամերիկացիներին մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին, «քանի որ դա մահացու է»։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր տարբեր երկրներից ռազմական գերատեսչության ստացած բազմաթիվ դիմումների մասին, որոնց հեղինակները ցանկություն են հայտնե մասնակցել Ուկրաինայում հատուկ գործողությանը։ Նրա խոսքով, ամենից շատ (ավելի քան 16 հազար) դիմումները եղել են Մերձավոր Արևելքի երկրներից։
Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ խոսքը գնում է Սիրիայից ժամանել ցանկացող կամավորների մասին է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է աջակցել Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցելու կամավորների ցանկությանը։ Նա նշել է, որ արևմտյան հովանավորները ֆինանսավորում են ուկրաինական վարչակարգը՝ «բացահայտ՝ անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի ազգայնականները ականապատել են Մարիուպոլի ճանապարհները․ ՌԴ ՊՆ
- ՄԱԿ-ը հայտարարել է ուկրաինական հակամարտության պատճառով աշխարհում սովի վտանգի մասին
- Ուկրաինական զարգացումները կարող են նախադրյալ հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար. Ա. Վանեցյան
- Ռուս-ուկրաինական հակամարտությունից օգտվելով՝ Ադրբեջանը փորձելու է Արցախում անկայունություն հրահրել. Գեղամ Ստեփանյան
- ՌԴ-ն Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական ծրագրերի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան