«Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալը հրաժարական է տվել և լքել Ռուսաստանի Դաշնությունը
«Աերոֆլոտ»-ի ռազմավարության, սպասարկման և շուկայավարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Պանովը լքել է զբաղեցրած պաշտոնը և լքել Ռուսաստանի Դաշնությունը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով նրա ֆեյսբուքյան գրառմանը։
«Մենք մեկնեցինք Ռուսաստանից: Հեռացել եմ «Աերոֆլոտից»: Հին կյանքն ավարտվեց»,-գրել է նա։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Միխայիլ Պոլուբոյարինովն է լքել «Աերոֆլոտ»-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ Ընկերությունը հերքել էր այդ տեղեկությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պեսկովի կնոջ և երկու երեխաների նկատմամբ
- Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից նավթի շուկայում «սարսափելի» հետևանքներ է կանխատեսում
- «Աերոֆլոտը» վերսկսում է կանոնավոր թռիչքները մի քանի քաղաքներ` ներառյալ Երևան
- «Աերոֆլոտ»-ը մինչև օգոստոս դադարեցրել է տոմսերի վաճառքը միջազգային բոլոր չվերթներում
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը