Ախուրյանում բուք է, Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ մառախուղ
Մարտի 12-ի ժամը 8։30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը և Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Ամասիայի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներիի համար:
Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Աշոցքի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում բուք է:
Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է: