Արտակ Բեգլարյան. Արցախցիների այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է
«Արցախում ձյուն է տեղում՝ իսկ ջերմաստիճանը 0 և մինուս ցելսիուս է: Արդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչներ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջովին զրկված են գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից»,-Թվիթերի իր միկրոբլոգում Արցախի բնակիչների վիճակը նկարագրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն:
«Իսկ խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո:
Դրան զուգահեռ շարունակվում են քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակոցները մեծ ու փոքր տրամաչափի զենքերից, ինչպես նաև խոչընդոտները գյուղատնտեսական աշխատանքների կատարման հանդեպ:
Հետևությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել իր հանցագործությունը մարդկության դեմ և հայաթափել Արցախը, սակայն մենք ամուր ենք կանգնած մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը»,-նշել է նա։
It’s 0-°C w/ snowing in #Artsakh/#NagornoKarabakh;
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց
- Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար Ադրբեջանի հետ տարվում են բանակցություններ. Արցախի ԱԽ
- Արցախում գազատարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տարածքի ականազերծումից հետո
- Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից գազամատակարարման վերականգնման աշխատանքների խոչընդոտումը նշանակում է ահաբեկչական արարք. Թաթոյան
- Գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել, ինչն ավելի է բարդացնելու հետագա աշխատանքները․ Տիգրան Աբրահամյան