Արտակ Զաքարյան. Ա´յ ռեգիոնալ «պերոնի» վրայի քաղաքական ջեբկիրներ, դուք մի՞թե այդքան տգետ եք
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է.
«Արարատը` Մևլութի հարկի տակ, մուրացկանի քաղաքականության հերթական արարն էր բեմադրում: Այսինքն ո՞նց չաներ, տերերն ասել են, իրենք էլ որպես տարածաշրջանային մատուցող` կատարել են:
Ազգակործան բոսյակները, կարծում եմ գիտեն, որ շատ վատ բան են անում, ու թուրքերի հետ հիմա չարժե խաղեր տալ (եթե չանեն, թուրքերը նիկոլականների վերջը կտան, եթե անեն` թուրքերը Հայաստանի վերջը կտան):
Որպեսզի շեղեն Հայրենիքի հանդեպ, իրենց հերթական դավադրությունը, և մի փոքր էլ իբրև թե արդարացում գտնեն, ֆեյսբուքում հայ-թուրքական նախկինում եղած կարգավորման գործընթացից հիմար համեմատություններ ու նկարներ են տեղադրում:
Ա´յ քաղաքական շերեփուկներ, դուք ինչպե՞ս եք կարողանում համեմատել Արաքսի ամբողջ հովիտն ու Շուշիից մինչև Օմարի բարձունքները վերահսկող, անվտանգ զարգացող 2009թ. Հայաստանը, ձեր` թավշյա բոսյսկներիդ կողմից քանդված ու ծնկի իջեցված 2022թ. խղճուկ Հայաստանի հետ:
Ա´յ ռեգիոնալ «պերոնի» վրայի քաղաքական ջեբկիրներ, դուք մի՞թե այդքան տգետ եք, որ 2009թ. կայուն աշխարհում չստացված գործընթացը, փորձում եք իրագործել 2022թ. պայթյունավտանգ աշխարհում:
Ձեր բախտը բերել է մի հարցում, որ Հայաստանի բնակչության որոշ հատվածը գրագիտություն չունի, ու ձեզ դեռևս հաջողվում է էշի տեղ դնել նրանց ու հիմար համեմատություններով ձեր ազգակործան դավադրությունն առաջ տանել»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական հեռուստաալիքը Միրզոյանի անունը միտումնավոր սխալ է ներկայացրել
- Չավուշօղլուն Անթալիայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումն վերին աստիճանի արդյունավետ է գնահատել
- Անթալիայում հանդիպում են Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան