Արցախի Փառուխ համայնքում արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում
Արցախի իրավապահ մարմինները շարունակում են վեր հանել վերջին օրերին Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքները։
Արցախի դատախազությունից հայտնում են, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ:
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը:
Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերանորոգել մայր գազատարը
- Արտակ Բեգլարյան. Արցախցիների այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է
- Արցախի ՊՆ. Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ
- Արցախի ԱԺ ֆեյսբուքյան էջը վերականգնված է
- Ադրբեջանը կրակել է Խնապատ, Փառուխ գյուղերի ուղղությամբ. Արցախի ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան