12.03.2022. Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել
Անցած մեկ օրվա ընթացքում Արցախում իրականացվել է 58 թեստավորում։ Արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք։ Մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 23 մարդ։
Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ, այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10120 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3060 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի