Արցախում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է
Բնական գազի մատակարարման բացակայության պատճառով, այս օրերին ԱՀ քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում են գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից՝ շատ վտանգավոր են:
ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել:
ԱՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ բնակարաններում գազի բալոնի պայթյունը արտակարգ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, հատկապես, եթե բալոնի մոտ այլ ապրանքներ կան:
«Նման արտակարգ դրությունը կարող է հանգեցնել ոչ միայն գույքի ոչնչացման, այլև՝ խլել մարդկային կյանքեր։ Մետաղական բալոնների խնդիրն այն է, որ չափազանց դժվար է վերահսկել դրանցում գազի մակարդակը։ Պայթյունի պատճառ է նաև այն, որ բալոնում գազի հարաբերակցությունը չի համապատասխանում նորմերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
ՆԳ նախարարությունը հորդորում է ԱՀ քաղաքացիներին անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:
Հեռ. 911,101,112 /047/ 94 09 11
Հարակից հրապարակումներ`
- Եվրանյուզ. Արցախում իրավիճակը մոտենում է հումանիտար աղետի
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերանորոգել մայր գազատարը
- Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց
- Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար Ադրբեջանի հետ տարվում են բանակցություններ. Արցախի ԱԽ