Բաքուն հայտնել է, թե սպասում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Հայաստանի պատասխանին
Բաքուն սպասում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանի պատասխանին: «Կրասնայա վեսնա» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 11-ին թուրքական «Haber Global» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանն արդեն մեկուկես տարուց ավելի է սպասում է«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Հայաստանի պատասխանին։ «Թող Հայաստանը մտածի, իսկ մենք կշարունակենք դրա գործնական իրականացումը»,-ասել է նա։
«2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվել են ապաշրջափակել հաղորդակցության ուղիները, իսկ Հայաստանը պարտավորվել է երաշխավորել իր տարածքով «մայրցամաքային» Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ուղևորների և բեռների անվտանգ տեղաշարժը։
Թեև եռակողմ հայտարարության մեջ միջանցքների մասին խոսք չկա, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն անընդհատ ասում են, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»՝ նեղ գոտի հայ-իրանական սահմանի երկայնքով»,-ասվում է լրատվական գործոկալության տարածած լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի ու Ալիևի 4 ժամանոց քննարկման թեմաներից մեկը եղել է «Զանգեզուրի միջանցքը»
- ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԿԽՄԿ մանդատի շրջանակում Արցախում իրականացվող ծրագրերը
- Վարուժան Գեղամյան. ՀՀ դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները հաստատում են՝ կա «Զանգեզուրի միջանցք», այն քաղաքական է