Թուրքական հեռուստաալիքը Միրզոյանի անունը միտումնավոր սխալ է ներկայացրել
Թուրքական հեռուստաընկերություններից մեկը, լուսաբանելով Անթալիայի դիվանագիտկան ֆորումում Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումից հետո կայացած ճեպազրույցը, միտումնավոր սխալ է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի անունը:
Ռեպորտաժն ուղեկցող գրառման մեջ անունը գրախծ է «Արաբատ»(Arabat Mirzoyan): Նկատենք, որ համակարգչային ստեղնաշարի վրա լատինական այբուբենի r և b տառերը բավականին հեռում են և դրանք գործնականում հնարավոր չէ պատահաբար սեղմել, այն կարելի է անել միայն միտումնավոր:
Գաղտնիք չէ, որ Թուրքիան միշտ էլ խանդով է մոտեցել Հայաստանում և հայերի կողմից «Արարատ» բառի օգտագործմանը:
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլուն Անթալիայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումն վերին աստիճանի արդյունավետ է գնահատել
- Անթալիայում հանդիպում են Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան