Կարատեի Հայաստանի չեմպիոնները
Անցկացվել է կարատեի Հայաստանի մեծահասակների 34-րդ առաջնությունը, որը շուրջ 110 մասնակից է ունեցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Աղջիկների թիմային կատա մրցաձևում ոսկե մեդալները նվաճել են Ալիսա Ասոյանը, Հասմիկ Ղազարյանը և Մարիամ Մուսայելյանը: Աղջիկների անհատական կատայում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Ալիսա Ասոյանը, իսկ տղաների անհատականում՝ Միխայիլ Մխիթարյանը:
Տղաների անհատական կումիտեում ոսկե մեդալները նվաճել են Հովհաննես Կարապետյանը (-60 կգ քաշային կարգ), Սուրեն Հարությունյանը (-67 կգ), Դավիթ Մակյանը (-75 կգ), Եղիշե Ալեքսանյանը (-84 կգ) և Մարտին Մուրադյանը (+84 կգ):
Աղջիկների անհատական կումիտեում Հայաստանի չեմպիոն են դարձել Ալիսա Ասոյանը, Ելենա Գասպարյանը (-50 կգ), Անուշ Մարուքյանը (-61 կգ) և Անիտա Մակյանը (-68 կգ):