«Հովեր» երգչախմբի 30-ամյակը կնշանավորվի «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» ներկայացման պրեմիերայով
«Հովեր» պետական կամերային երգչախմբի 30-ամյակը կնշանավորվի «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» երաժշտական ներկայացման պրեմիերայով։ Պրեմիերան տեղի կունենա մարտի 14-ին և 15-ին, ժամը 19։30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Երգչախմբից հայտնում են, որ ներկայացմանը կմասնակցեն Շահանե Աղաքարյանի (դաշնամուր, երկրորդ մասը` Արմեն Բաբախանյան), Մերուժան Եգանյանի (ակորդեոն), «Հովեր» պետական կամերային երգչախմբի։ Երաժշտական ներկայացումը ղեկավարում է Սոնա Հովհաննիսյանը։
«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» երաժշտական ներկայացման կոմպոզիտորը է Վաչե Շարաֆյանն է, ռեժիսորը՝ Նարինե Մալյանը։
Նախագիծն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Նախագծի ղեկավարն է Անուշ Քոչարյանը։
«Հովեր» պետական կամերային երգչախումբը բաց է խմբերգային բոլոր ժանրերի համար: Երգչախումբը հանդես է եկել «Թիատրո Դալ Վերմե» (Իտալիա), «Թիեթրը Նանթրե Ամենդիրս», «Սիտե դե լա մյուզիք», «Լը Քուաղց» (Ֆրանսիա), «Սթրաթմոր», «Քարնեգի Հոլլ» (ԱՄՆ), «Լինքոլն Սենթըր» («Ալիս Թուլի Հոլլ») (ԱՄՆ), Թայբեյի ազգային (Թայվան), «Էրմիտաժ» թատերական (Ռուսաստան) և այլ հեղինակավոր դահլիճներում:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը նախաձեռնել է մի շարք խմբերգային ներկայացումներ, մասնակցել բազմաթիվ մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային նախագծերի:
Երգչախումբը մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի երաժշտական աշխատանքներին։ Ունի 7 ձայնասկավառակ: Երգչախումբը համերգներով հանդես է եկել աշխարհի մի քանի տասնյակ երկրներում, մասսնակցել է մի շարք միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնների:
Երգչախումբը հիմնադրել և ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 2018թ.-ից ԵՊԿ ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ` Սոնա Հովհաննիսյանը: